×


2 տորթ, բազմաթիվ նվերներ, հայտնի հյուրեր. Ալեքսանդր Բաբասյանն ու որդին նշել են իրենց տարեդարձերը

«Շնորհավոր, որդի՛ս, մեր ծննդյան գեղեցիկ օրվա առթիվ: Մենք ստեղծված ենք միմյանց համար ու կապված ենք աստվածային մաքուր զգացմունքներով, իմ բալիկ…»՝ այս բարեմաղթանքներով է շնորհավորել իրեն եւ որդուն Ալեքսանդր Բաբասյանը:

Երեկ նրանց ընտանիքում կրկնակի տոն էր: Դերասանը նշել է իր 36-ամյակը եւ որդու՝ Ալեքսանդրի 4-ամյակը: Տոնական երեկոն հոբելյարներն անց են կացրել երեւանյան ռեստորաններից մեկում՝ մտերիմների, հարազատների եւ ընկերների հետ: Խնջույքի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Գրիգոր Դանիելյանը, Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանները, Հռիփսիմե Ելինյանը


«Առաջինը շնորհավորել է եղբայրս, որից հետո արդեն կինս` Լիլիթը: Նա անակնկալ էր պատրաստել. հատուկ տնից դուրս էր եկել եւ ուղիղ կեսգիշերին նվերներով ներս մտավ»,-մեզ հետ զրույցում ասել է Ալեքսանդրն ու հավել, որ նախապես որոշել էր՝ տարեդարձը նշեն շաբաթ կամ կիրակի, բայց հետո մտափոխվել է: Նրա խոսքով՝ իր եւ որդու համատեղ տարեդարձը նշել են 3 տարի առաջ: Դրանից հետո առանձին երեկոներ են կազմակերպել՝ տղայի համար ավելի մանկական տարբերակը նախընտրելով:

Հայկոն՝ որդու հետ


Եվ ահա, այս տարի կրկին միասին են նշել: Ինչպես ինքն է պատմել, երկու տորթ էին պատվիրել երկու հոբելյարների համար: Դերասանը սիրում է իր տարեդարձի օրը. հրաշալի առիթ էր բոլորի հետ ուրախանալ: Առանձնապես չի սիրում խոսել ստացած նվերիների մասին, բայց մի հարցում անկեղծացել է` ասելով, որ սիրում է, երբ օրվա ավարտին իր շուրջն է հավաքում բոլոր նվերները եւ բացում դրանք: Այս տարի էլ դրանք շատ էին ու բազմազան: Իրենք էլ իրենց որդու համար էին նվերներ պատրաստել, հատուկ զարդարել բնակարանը, արել ամեն ինչ, որ փոքրիկն իրեն երջանիկ զգա եւ ուրախանա:

Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը


«Ես երջանիկ եմ, որ առաջնեկս տղա է, որ երկուսս էլ նույն օրն ենք ծնվել, որ որդիս էլ կրում է իմ անունը: Գեղեցկությունը, հարստությունը շատ կարեւոր են, բայց առաջնայինն ինձ համար դաստիարակությունը, հոգու գեղեցկությունն է: Ուզում եմ, որ որդիս լինի դաստիարակված՝ համապատասխան ինձ, մեր ընտանիքին»,-ասել է Ալեքսանդրն ու հավելել, որ նման երջանկության մասին երազել չէր էլ կարող:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին