×


“32 ատամ”

“32 ատամ”

Այսուհետ` “Արմենիա TV”-ով եւ 32.am-ում Այսուհետ “32 ատամը” բարի երեկո եւ բարի գալուստ կասի արդեն “Արմենիա” հեռուստաընկերության եթերից: “32” ակումբում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած նկարահանումների ժամանակ այս լուրի ավետումով շոուն սկսեցին Կարենն ու Վահագնը: “32 ատամը” փոխեց “գրանցումը” “Այսօր յուրահատուկ օր է, իրադարձությունների տեղատարափ կլինի”,- ասաց “32 ատամ”-ցի Կարեն Բաբաջանյանը: Այդ օրը “32 ատամի” հյուրերն էին Քրիստինե Պեպելյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սոֆի Դեւոյանը: ““Կյանքի գինն” եմ տեսնում, “Դժբախտ երջանկությունը””,- ասում էին “32 ատամ”-ցիները: :) Նազենի Հովհաննիսյանն էլ էր ներկա: Կարենը եւ Վահագնը “32 ատամից” Ի դեպ, հյուրերի շարքում էր նաեւ “Կյանքի գինը” հեռուստասերիալից  Արտաշես Արամիչ Ռուբինյանի թոռը, նույն ինքը` “32 ատամ"-ցի Վահագն Գրիգորյանի եւ Իռեն Ուլիխանովայի որդին: :) Միանգամից սերիալ տեղի ունեցավ. Վահագնը հայտարարեց, որ ինքն է Աշոտիկի պապան: Անդրեյ Վանյանը (Sitemax վեբ-ստուդիա) եւ “32 ատամ”-ցիները ներկայացնում են www.32.am կայքը “32 ատամ”-ցի Գարիկն էլ էր հյուրերի շարքում, հյուրի կարգավիճակում: Վերջերս կայացավ Գարիկի ու Միշոյի “Inquam” CD-ի շնորհանդեսը, ինչի մասին մենք արդեն գրել ենք մեր կայքում: Գարիկը պարզաբանեց, որ “Inquam” լատիներենից թարգմանաբար նշանակում է “ես ասում եմ”: Իսկ երեկոյի վերջում ձայնասկավառակում զետեղված երգերից մեկը ներկայացրեց: Տղաները Ֆելիքս Խաչատրյանին խնդրեցին “Արմենիա”-ի ներքին խոհանոցը բացել: “Նենց չի, որ ես 25 տարի է` ստեղ էի ապրում, ես էլ եմ նոր”,- ասաց Ֆելոն: Ֆելիքս Խաչատրյանը եւ Քրիստինե Պեպելյանը “32 ատամի” նկարահանմանը Այնուհետեւ ներկայացվեց նոր` 32.am կայքը: Շնորհակալության խոսքեր հնչեցին Site Max վեբ-ստուդիայի հասցեին` “32 ատամի” կայքը պատրաստելու համար, տղաները խոստացան պարբերաբար թարմացնել այն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport