×


«Հարս չկա». Արմեն Պետրոսյանը նոր սիթքոմ է նկարահանում

«Ֆուլ Yere1»-ը երկրորդ եթերաշրջան չի ունենա. այս նախագծին փոխարինելու է գալիս ամբողջովին նորը: «Հարս չկա» կոչվող սիթքոմի առաջին մանրամասները նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը վստահել է BRAVO.am-ին:

Նա մեզ հետ զրույցում նշել է, որ հումորային սիթքոմը բաղկացած կլինի 24 մասից.«Նոր մի պատմություն է, որի շուրջ էլ ծավալվում են գործողությունները: Սյուժեն համապատասխանում է վերնագրին. Միացյալ Նահանգներում ապրող, շատ հարուստ ընտանիքում ծնված եւ մեծացած տղան գալիս է Հայաստան՝ իր համար հարսնացու փնտրելու, ով իր հետ կամուսնանա ոչ իր ունեցվածքի համար»:

Արմեն Պետրոսյանը


Խոսելով դերասանական կազմի մասին՝ Մենչն ասել է, որ այն բավական մեծ է: Նախագծում նկարահանվելու են Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը, Էլեն Ասատրյանը, Լեւոն Հարությունյանը եւ ուրիշներ:

«Բենը կմարմնավորի ԱՄՆ-ից ժամանած հարուստ փեսացուին: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց թիմին միանան Գարիկ Սեփխանյանն ու Լիա Զախարյանը, սակայն առայժմ նրանք չեն նկարահանվի, քանի որ համապատասխան կերպարներ դեռ չկան»,-հայտնել է նա:

Արմեն Պետրոսյանը տեղեկացրել է նաեւ, որ նոր նախագծում որպես դերասան հանդես չի գալու՝ զբաղվելով միայն պրոդյուսերի եւ ստեղծագործական մյուս աշխատանքներով:

«Հարս չկա» սիթքոմի նկարահանումները կմեկնարկեն առաջիկայում: Սիթքոմը եթերում կլինի մարտից՝ շաբաթական 2 օր:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ դերասանների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին