×


«Երկու տարի առաջ էլ էի նույն ներկայացմանը փորձանքի եկել:)». Անդրանիկ Հարությունյանը՝ ձեռքի վնասվածքի մասին

Անդրանիկ Հարությունյանը վնասել է ձեռքը: Դերասանը BRAVO.am-ին ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել Կամերային թատրոնում ընթացող «Կառավարական համերգ» ներկայացման ժամանակ:

«Խաղի ժամանակ ձեռքիս հատվածում ճթոց լսեցի, հետո՝ երկրորդը, մտածեցի՝ ձեռքս դուրս ընկավ եւ նորից ներս ընկավ: Այդ ժամանակ ցավը շատ մեղմ էր, կարողացել եմ նույն ոգեւորությամբ խաղալ եւ ավարտին հասցնել ներկայացումը: Ավելի ուշ նոր ցավը սաստկացավ, դիմեցի բժշկի, հաստատեցին, որ ուսի հատվածում վնասվածք ունեմ: Դեղեր եմ խմել ու հիմա էլ փորձի եմ»,- պատմել է Անդոն:


Պարզվում է՝ նույն ներկայացման ժամանակ երկու տարի առաջ էլ է փորձանքի եկել.«Մի տեսարան ունենք, երբ վրացական երգի ներքո պարում ենք, շատ բուռն եմ խաղում այդ հատվածը, այն ժամանակ ոտքերս էի կոտրել (ծիծաղում է,-հեղ.): Հիանալի ներկայացում է, փետրվարի 28-ին դարձյալ խաղալու ենք, տեսնենք՝ այդ օրն ինչս կկոտրեմ (ծիծաղում է,- հեղ.)»,- եզրափակել է նա:

BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Անդրանիկին:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարը` Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Գլխավոր լուսանկարը՝ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին