×


Առաջին լուսանկարները Հասմիկ Դանիելյանի հարսանիքից

Կամերային թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը եւ Էդգար Ավագյանն ամուսնացել են: Նորահարսիկը BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարներն ու պատմել, որ հարսանիքի համար ընտրել էին 20.02.2020 ամսաթիվը:

Դերասանուհու ընտրյալը 38 տարեկան է, մեդիա ոլորտի մասնագետ. «Մեկուկես տարի է՝ ճանաչում ենք իրար: Արդեն հասունացել էր ամուսնության պահը: Ամսաթվի ընտրությունը նրա մտահղացումն է: Գեղեցիկ խնջույք էինք կազմակերպել, ինչի ընթացքում էլ տեղի ունեցավ մեր ԶԱԳՍ-ի (ՔԿԱԳ) արարողությունը»,- պատմել է Հասմիկը:

Հասմիկ Դանիելյանը


Խնջույքին հրավիրված են եղել զույգի բարեկամներն ու ընկերները, որոնց թվում՝ Կամերային թատրոնի դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Նոննա Գրիգորյանը, Հրաչուհի Ամիրյանը, Անի Լուպեն, Քեթրին Մանասյանը, Մխիթար Ավետիսյանն ու այլք.«Ներկաները լավ ուրախացել են: Հիշարժան օր էր»,- նշել է նա:

Դերասանուհին ասել է, որ հարսի զգեստը հեշտ է ընտրել.«Մեկ օր էր ինձ պետք գտնելու համար այն, ինչ ուզում էի: Փեսան էլ մինչ հարսանիքի օրը չի տեսել զգեստս»:

Հասմիկ Դանիելյանը


Ամուսինները մեղրամիսը կվայելեն գարնանը. ապրիլին եվրոպական շրջագայության կմեկնեն:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Դանիելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին