×


Դադարեցվում է «Երկուսով» սերիալի ցուցադրությունը

Վաղվանից դադարեցվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» սերիալի ցուցադրությունը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը:

«Դադարը պայմանավորված է նկարահանված նյութի սղությամբ: Մեկ շաբաթ է` անվտանգության նկատառումներով դադարեցվել են նկարահանումները, իսկ պատրաստի սերիաները ցուցադրվել են մինչ այս»,-նշել է Անին:

Նրա խոսքով՝ այս ընթացքում կշարունակեն գրել սցենարը, սակայն թե երբ կվերսկսեն նկարահանումները, առայժմ հստակ չէ.«Ամեն բան կախված է երկրում տիրող իրավիճակից: Հուսանք, որ շատ շուտով կվերադառնանք եթեր՝ ավելի հագեցած սերիաներով եւ նոր զարգացումներով»:

Սցենարիստը նշել է նաեւ, որ այս ընթացքում ստեղծագործական եւ դերասանական կազմից ոչ ոք առողջական խնդիրներ չի ունեցել.«Արդեն գիտեք, որ «Women's Club»-ի անդամները, որոնցից երկուսը՝ Զիրոյանն ու Սոնա Մաթեւոսյանը, նկարահանվում են մեր սերիալում, վերադառնալով ամերիկյան եւ եվրոպական շրջագայությունից, մեկուսացել էին: Փառք Աստծո, նրանց հետ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չունեն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Շանթի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին