×


Կրճատվել են «Շիրազի Վարդը» եւ «Անհասցե ծնվածները» սերիալների եթերները

Այս շաբաթ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող մի շարք ծրագրեր եթերային ժամի եւ օրերի փոփոխությամբ կհեռարձակվեն: Մասնավորապես, «Շիրազի Վարդը» եւ «Անհասցե ծնվածները» սերիալները եթերում կլինեն ոչ թե շաբաթական 5 օր, այլ յուրաքանչյուրը՝ երեքական օր:

«Շիրազի Վարդը» կցուցադրվի երկուշաբթիից չորեքշաբթի՝ ժամը 21:45-ին, իսկ «Անհասցե ծնվածները» սերիալը եթերում կլինի հինգշաբթիից շաբաթ՝ ժամը 21:45-ին:

«Արմենիա» հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից BRAVO.am-ին տեղեկացրել են, որ շարունակում են աշխատանքները կազմակերպել արտակարգ դրության պայմաններին համապատասխան.«Մենք հոգ ենք տանում, որ մեր աշխատակազմը առավելագույնս պաշտպանված ու առողջ լինի»:

Հումորային նախագծերից «Հարս չկա»-ն եթերում կլինի երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին, իսկ «Փափուկ խաղալիք» սիթքոմը՝ երեքշաբթի եւ հինգշաբթի:

BRAVO.am
Լուսանկարը՝ «Շիրազի Վարդը» սերիալի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին