×


Նարե Գրիգորյանի որդու առաջին լուսանկարներն ու արտասվելու առիթը

Նարե Գրիգորյանի եւ Արամ Շամիլյանի որդին՝ Ժիրայր-Ալեքսը, արդեն 6 ամսական է: Երգչուհին առաջին անգամ հանրայնացրել է փոքրիկի լուսանկարները, BRAVO.am-ի հետ էլ զրուցել հետծննդաբերական սթրեսի, փոխված կյանքի մասին, եւ ոչ միայն:

«Այնքան արագ անցան ամիսները. թվում է՝ երեկ էր, որ ծնվեց եւ իր հետ մի ուրիշ աշխարհի դռներ բացեց մեզ համար»,-ասել է նա եւ հավելել.«Արդեն ատամիկներ է հանում, մի փոքր անհանգիստ է: Նայում եմ աչուկներին, կարծես իսկապես բողոքի, նեղվում եմ, բայց մյուս կողմից էլ ուրախ եմ, որ շուտ սկսեց ծակել ատամները»:

Ժիրայր-Ալեքսը


Նարեն նշում է՝ մայր լինելն աշխարհի ամենապատասխանատու աշխատանքն է. «Չեմ կարծում՝ կլինի մի մայր, ով կասի՝ հեշտ է: Ոչինչ հեշտ չէ, բայց երջանկանում ես այն մտքից, որ ծնող ես, եւ մի մարդուկ ունի քո կարիքը, ոչինչ ինքնուրույն չի կարողանում անել, անպաշտպան է: Մայր լինելը խաղ ու պար չէ, պետք է լիարժեք նվիրվես, սխալվելու եւ սայթաքելու իրավունք չունես: Երեխան մեծանում է՝ նայելով իր ծնողին»:

Խոսելով դժվարությունների մասին՝ երգչուհին ասել է.«Փառք Աստծո, ամեն ինչ անցյալում է: Բարդ էր, երբ պատկերացում անգամ չունեի շատ բաներից, բայց ինքս իմ առաջ մի մեծ առաջադրանք էի դրել՝ ձգտել լինել լավ մայր: Գիտելիքներս երեխայի խնամքի հարցում զրոյական էին, նույնիսկ չգիտեի՝ արհեստական կաթն ինչպես են պատրաստում: Բայց փոքրիկն ինձ հիմնովին փոխեց. 6 ամիս առաջ կար մի Նարե, ով ոչինչ չգիտեր, բայց հիմա ես ամեն օր ինքնակրթմամբ եմ զբաղվում, օր օրի ավելացնում գիտելիքներիս պաշարը: Ոչինչ հեշտ չի տրվում, բայց եթե կա ցանկություն՝ անհնարին ոչինչ չկա: Երեւի չկա մի մայր, որ հետծննդաբերական սթրես չի տարել, հատկապես եթե առաջին երեխան է, եւ փորձ չունես: Չկար մի օր, որ չարտասվեի ամենափոքր բանից, ինձ համար այնքան բարդ էր թվում ամեն բան, բայց կարեւորը ուժեղ լինելն է»:

Արամ Շամիլյանը՝ որդու հետ


Նարեն ափսոսում է, որ հաճախ չեն զբոսնում փոքրիկի հետ.«Հետեւում ենք պարետի ցուցումներին եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում ենք դուրս գալիս տնից: Ինչպես բոլորը, փորձում ենք հաղթահարել, իսկ մեր փոքրիկը չի թողնում, որ պարապ մնանք»:

Նա պատմել է, որ երեխայի՝ երկուսուկես ամսական դառնալուց հետո վերադարձել է աշխատանքի եւ ելույթ ունեցել մինչեւ փետրվար.«Խնամքի հարցում մայրս էր օգնում, բայց հետո առողջական խնդիրներ ունեցա, դադար վերցրի, բայց վաղուց արդեն պետք է աշխատանքի լինեինք: Երազում եմ՝ երբ է ամեն ինչ վերջանալու, որ մեր նորմալ կյանքին անցնենք»:

Ժիրայր-Ալեքսը


Փոքրիկի ծնվելուց հետո ծնողները որոշել են նրա անունը դաջել իրենց ձեռքերի նույն հատվածում.«Ես արեցի, Արամը՝ դեռ չէ, բայց հուսամ՝ կհամոզեմ»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարե Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին