×


«Այդ պատճառով ամուսինս տղայիս 4-ամյակին մեր կողքին չէր լինելու». Էմմա Ասատրյան

Արտակարգ դրության այս օրերին Էմմա Ասատրյանի եւ Էմանուել Հովհաննիսյանի ընտանիքը տնից չի բացակայում, սակայն մինչ այդ հասցրել են իրենց որդու հետ լուսանկարահանման մասնակցել: Երգչուհին ֆոտոշարքը տրամարդել է BRAVO.am-ին եւ պատմել, թե ինչպես են նշել Անրիի 4-ամյակը:

«Տղայիս ցանկությամբ ամեն տարի իր տարեդարձը մանկապարտեզում էինք նշում: Որոշել էինք 4-րդ տարեդարձը սրճարանում տոնել, նախապատրաստական աշխատանքներն ավարտել էինք, վայրն ու տորթն ընտրել, հյուրերին հրավիրել: Հայտնի պատճառով ստիպված եղանք հետաձգել խնջույքը: Տոնական օրը երեքով մեր տանն ենք անցկացրել: Գիշերը զարդարեցինք իր սենյակը, մահճակալի կողքին նվերները դրեցիք, առավոտյան տեսավ, շատ ուրախ էր»,- պատմել է նա:

Անրին


Վայելում են միասին անցկացրած ժամանակը.«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տանը լինելու պատճառով սթրեսի մեջ են: Շատ վատ է, որ մարդն իր սեփական տանն իրեն լավ չի զգում, հոգնում է իր երեխայից: Միգուցե մենք շատ ենք աշխատում ու քիչ ենք տանը լինում, բայց այս օրերին մեզ լավ ենք զգում, վայելում ենք ամեն մի պահը: Առավոտից մինչեւ երեկո տղայիս հետ խաղում եմ, թխվածքներ ենք պատրաստում, հայրիկի հետ ֆուտբոլ է խաղում, ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս քիչ համակարգչային խաղեր խաղա»:

Միշտ են պահում հիգիենայի կանոնները.«Նախկինում էլ, երբ մրսածություն եմ ունեցել, դիմակ եմ կրել, ձեռնոց էլ խոհանոցում եմ շատ օգտագործում: Որքան էլ շատերի համար զարմանալի է, իմ սառցարանը լի է սառեցված բանջարեղենով ու կանաչիներով: Պահածոներ եմ շատ սիրում եւ ամռանն անպայման պատրաստում եմ, սերը դեպի խոհանոցն իմ մեջ տատիկիս շնորհիվ է, ու մեր սառնարանում միշտ ամեն ինչ կա, նույնիսկ լավաշ: Փաթեթների վրա գրում եմ՝ որն ինչ է, որ հեշտ գտնեմ: Գնումներ անելիս էլ ամեն ինչ մեկ կամ երկու հատ ավելի եմ վերցնում, որ հաճախ խանութ չգնանք»:

Անրին


Խոսել ենք նաեւ հետաձգված ծրագրերի մասին.«Ամուսինս մոտ 10 համերգ ուներ, որոնք չեղարկվեցին, միգուցե վատ բան եմ ասում, բայց ինչ-որ չափով ուրախ եմ. այդ համերգների պատճառով տղայիս տարեդարձին մեր կողքին չէր լինելու»,- եզարափակել է Էմման:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Իմ բալիկը» ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին