×


«Ես եւ Աշոտը հարգում ենք միմյանց անձնական տարածքը». Սոֆյա Պողոսյան

Սոֆյա Պողոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր մասնակցությամբ «Արմատներ» հեռուստասերիալի անձնակազմն առաջիններից էր, որ դադարեցրեց նկարահանումները՝ շատ լուրջ գնահատելով իրավիճակը: Արտակարգ դրության այս օրերին տանը մնալը, ըստ դերասանուհու, ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր:

«Խուճապի մատնվելով եւ անընդհատ լարված լինելով՝ ավելի վատ վիճակում կհայտնվենք: Թեթեւ անցկացնելու համար պետք է դրականը տեսնես. բնությունն է վերականգնվում, մարդն իր հետ մենակ մնալու առիթ է ստացել: Ինքդ քեզ ճանաչելու, հասկանալու հիանալի ժամանակ է: Մարդը հեռացել էր ամեն ինչից՝ բնությունից, իրենից: Այս օրերին պետք է զբաղվել այն ամենով, ինչի համար առաջ ժամանակ չկար»,-ասել է Սոֆյան եւ խոստովանել, որ սկսել է կրկին նկարել, զարգացնել նկարչական հմտությունները:


Նա եւ ամուսինը՝ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, վստահ են, որ այս շրջանը հիանալի առիթ է ընտանիքի հետ երկար ժամանակ անցկացնելու համար: Ինչպես նշել է, հիմա հաճախ են միասին ֆիլմեր դիտում, նաեւ տարբեր ուտեստներ պատրաստում: Խոստովանել է՝ վերջինի արդյուքնում ավելորդ կիլոգրամներ է հավաքել:

Սոֆյան համոզված է, որ շատ ուտելը պարապության հետեւանք է, ուստի փորձում է տանը մարզվել, նաեւ սննդային որոշ սահմանափակումների անցնել:

Սոֆյա Պողոսյանը


«Ես եւ Աշոտը հարգում ենք միմյանց անձնական տարածքը: Վեճեր, խոսակցություններ մեր ընտանիքում չեն լինում: Խորհուրդ եմ տալիս այս օրերին վեճերից խուսափելու համար որոշ ժամանակով առանձնանալ սենյակում, հետաքրքիր զբաղմունք գտնել»,-եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆյա Պողոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին