×


Մահացել է Կարինե Բուռնազյանը

61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Լուրը հայտնել է նրա հարազատ թատրոնը:

BRAVO.am-ը ցավակցում է դերասանուհու հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին։

Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին՝ Երեւանում։ Մինչ 7-րդ դասարան սովորել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1977-79 թվականներին սովորել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988 թվականից որպես դերասանուհի աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ժ. Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Օլիմպ), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Օրտենզիա), Ժ. Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (հարեւանուհի), Ա. Ցագարելիի «Խանումի արարքները» (Թեկլե), Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլեւան), Ա. Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», Ժ. Վիլարի «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» (Իննա եւ քարտուղարուհի), Պ. Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ա. Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) եւ այլն:

1997-2005թթ. «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, սերիալներում եւ այլ հեռուստանախագծերում:

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ avproduction.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին