×


Մենչը՝ «Հարս չկա»-ի վերջին սերիաների, նոր եթերաշրջանի եւ Լոս Անջելեսում առօրյայի մասին

«Հարս չկա» սիթքոմի վերջին սերիան կցուցադրվի հունիսի 3-ին: Հումորային նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կարծում է` մասամբ կարդարացվեն հեռուստադիտողի սպասելիքները:

«Արտակարգ դրության հետեւանքով մեր նկարահանումներում էլ բավական փոփոխություններ եղան: Հանվեցին զանգվածային տեսարանները, ստիպված եղանք հրաժարվել մի շարք վայրերում նկարահանումներից: Բայց այդ ամենն արեցինք այնպես, որ չազդի ֆիլմի որակի վրա»,- ասել է Մենչն ու հավելել, որ սիթքոմը երկրորդ եթերաշրջան կունենա: Այժմ զբաղված են սցենարային աշխատանքներով:

«Հարս չկա» սիթքոմի դերասանական կազմը


Նա տեղեկացրել է, որ դերասանական հիմնական կազմը կմնա անփոփոխ, սակայն նրանց կմիանան նորերը: Այս պահին անուններ տալ չի կարող. քասթինգ են իրականացնելու:

Հնարավոր է՝ ինքն էլ նկարահանվի նոր եթերաշրջանում.«Եթե այդ ժամանակ Հայաստանում լինեմ, միգուցե նկարահանվեմ: Նախատեսում ենք նկարահանումները սկսել սեպտեմբերից, իսկ կցուցադրվի հոկտեմբերի սկզբից»:

Արմեն Պետրոսյանը՝ որդու հետ


Պրոդյուսերը նաեւ ասել է, որ ներկայացումներով շրջագայությունների մասին եւս մտածում են, բայց այս տարի ոչինչ չեն պլանավորի:

Արմեն Պետրոսյանի ընտանիքն այս օրերին ԱՄՆ-ում ապրում է կարանտինային առօրյայով: Ինչպես նշել է, 10 օր է՝ արդեն դուրս են գալիս աշխատանքի, բայց միեւնույն է, մարդաշատ վայրեր չեն հաճախում:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին