×


«Ցավոք, դա մեծ ու չլուծվող խնդիր է». Դավիթի եւ Նոնայի որդու 4-ամյակի լուսանկարներն ու մտահոգվելու առիթը

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը չեն կարողացել իրագործել իրենց որդու 4-ամյակի առթիվ ծրագրած ուղեւորությունը, փոխարենը նրա տարեդարձը նշելու այլ տարբերակ են ընտրել: Այս մասին Նոնան պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել տոնական օրվա լուսանկարները:

«Էդուարդին խոստացել էի, որ 4-ամյակին միասին կտեսնենք Դիսնեյլենդը, սակայն կյանքը մեզ անընդհատ հիշեցնում է, որ շատ հարցերում կարող ենք ուշանալ հենց վաղը՝ չգնահատելով պահը»,- պատմել է Նոնան եւ ավելացրել.«Տղայիս տարեդարձի օրն Աստծո կամքով միտքս եկավ Սաղմոսավանքը, կիրակի էր եւ տոնելու լավագույն տարբերակն աղոթքներ վերեւ ուղարկելն ու ներքեւում օրհնություններ ստանալն էր»:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանն՝ իրենց որդու հետ


Օրը շարունակել են տանը, եւ ինչպես դերասանուհին է պատմել, մանկական փոքրիկ խնջույքին ներկա են եղել Էդուարդի երեք ընկերները:

Խոսել ենք նաեւ կարանտինային առօրյայից.«Մի քանի ամիս է՝ տղաս մանկապարտեզ չի հաճախում: Տատիկներն են օգնում հաղթահարել բարդ եւ հոգնեցուցիչ օրերը երեխայի հետ: Բայց իրականում Էդուարդն ամենից շատ ընկերների հետ շփման կարիք ունի»:


Ամուսիններն արտակարգ դրության պայմաններում աշխատելու հնարավորություն չունեն.«Տանն ենք: Փորձում ենք հաղթահարել ֆինանսական դժվարությունները: Մեր պետությունում, ցավոք, դա մեծ ու չլուծվող խնդիր է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին