×


«Երջանկությունից գոռում էին». Իրինա Թովմասյանի անակնկալն աղջիկներին

Թովմասյան քույրերի երեխաները հունիսմեկյան տոնը նշել են Իրինայի ընտանիքի նոր ամառանոցում: Օրվա լուսանկարներն ու տեսանյութը Իրինան փոխանցել է BRAVO.am-ին՝ ուրախությամբ խոստովանելով, որ ինչպես ինքն ու Լուսինեն, այնպես էլ իրենց դուստրերը անսահման մտերիմ են:

«Քանի որ համավարակի տարածման պատճառով ժամանցի գրեթե բոլոր կենտրոնները փակ են, մարդաշատ միջոցառումներն էլ՝ արգելված, որոշեցինք այլ կերպ տոնել: Մեր նոր ամառանոցի նրանց սենյակն էինք կահավորել, զարդարել տունն ու բակը: Վերջին շրջանում իմ դուստրերն ու Լուսինեի աղջիկը՝ Արիանան, անբաժան ընկերներ են, այդ օրն էլ նրանք մեզ հետ էին»,- պատմել է Իրինան:

View this post on Instagram

A post shared by Irina Tovmasyan (@irina_tovmasyan) on

Աղջիկներին շատ է դուր եկել իրենց սենյակը.«Մի քանի րոպե երջանկությունից գոռում էին: Ամեն բան իրենց սրտով էր, շատ ուրախ օր անցկացրինք: Ննջարանը կահավորելուց բացի, մի շարք խաղալիքներ եւ աղջկական աքսեսուարներ ենք նվիրել նրանց: Ամառանոցում ամեն բան այնքան սիրուն է, որ երեխաներս ցանկանում են տեղափոխվել այնտեղ ապրելու»:

Ոգեւորվում են երեխաների ընկերությամբ.«Մեգին փոքրերի հետ հավես չունի, Ալեքն էլ դեռ շատ փոքրիկ է, իսկ այ, մեր երեք աղջիկներն անբաժան ընկերուհիներ են: Հնարավոր ամեն բան միասին են անում, առավոտյան արթնանում են թե չէ՝ ուզում են Արիանային տեսնել: Նրանք էլ իմ ու Լուսինեի պես լավ քույրեր են ու ժամանակի հետ ավելի են մտերմանում»,-նշել է նա:

Իրինա Թովմասյանը


Երեխաների առօրյան գերհագեցած է.«Նախկինում խիտ օրակարգով էին ապրում, մի խմբակից մյուսն էին վազում, նույնիսկ հացը մեքենայի մեջ էին ուտում: Անհնար էր նման առօրյան կտրուկ պասիվացնել: Կարանտինային օրերին՝ նույնիսկ անձրեւոտ եղանակին, պարտադիր զբոսնել ենք: Ամեն առավոտ այգում մարզվում են ու պարեր սովորում, Արիանան էլ է միացել նրանց: Նկարչության դասերն են շարունակում: Պետք է խոստովանեմ՝ լավ խաղավար եմ, նրանց համար ուրախ խաղերով ժամանց եմ ապահովում»,- եզրափակել է Իրինան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իրինա Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին