×


Խնջույքից՝ հիվանդանոց. ինչպես է անցել Մարիամ Հայրապետյանի հարսանիքը

Տարեսկզբին նշանադրված Մարիամ Հայրապետյանը եւ սիրելին՝ Վիլենը, հուլիսի 7-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնում օրինականացրել են իրենց հարաբերությունները: Սակավամարդ հավաքույթի լուսանկարները մոդելը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով զգեստի ընտրության մասին, եւ ոչ միայն: Պարզվում է՝ օրն առանց միջադեպի չի անցել. խնջույքի ժամանակ նորահարսիկն ընկել է ճոճանակից եւ վնասել ոտքերը:

«Նախապես մտածում էինք մեծ միջոցառման մասին, բայց համավարակը խախտեց մեր բոլոր ծրագրերը: Միշտ պատկերացրել եմ, որ հարսանիքիս գեղեցիկ սպիտակ զգեստով եմ լինելու, եկեղեցում օրհնություն ենք ստանալու ու մեծ խնջույք անելու: Քանի որ այս շրջանում այդ ամենը չէինք կարող մեզ թույլ տալ, սահմանափակվեցինք միայն զագսի արարողությամբ, երեկոյան էլ ամուսնուս տան բակում հավաքվեցինք միայն ամենամտերիմներով: Նախապաստրասատական աշխատանքներով երկուսով ենք զբաղվել, մեր քույրերն էլ ամեն հարցում օգնել են: Ամենաչնչին իրից մինչեւ մեծ կոմպոզիցիա մեր աշխատանքն է. որեւէ կազմակերպության չենք դիմել»,- պատմել է Մարիամը:

Մարիամ եւ Լյուսի Հայրապետյանը


Զգեստն ընտրելիս մի հանգամանք է հաշվի առել.«Ըստ իս՝ հարսանեկան ճերմակ զգեստը պետք է եկեղեցում հագնել: Քանի որ մենք եկեղեցի չէինք գնալու, որոշեցի փոխել ավանդական գույնն ու ոճը: Մինչ այդ օրը մտերիմներս միայն լուսանկարով էին տեսել այն: Երբ մուտքից ներս մտա, մարդկանց հայացքներքից զգացի, որ հավանել են. շատ լավ եւ ոգեւորող կարծիքներ եմ լսել»:

Մարիամ Հայրապետյանը


Եկեղեցում պսակադրվելու ցանկություն ունեն.«Երկուսս էլ կարեւորում ենք Աստծո օրհնությունը: Եթե այս ամենը շուտ ավարտվի, նաեւ եկեղեցիով կամուսնանանք»:

Մարիամ Հայրապետյանի հարսանիքին


Խնջույքի ժամանակ հարսնացուն վնասել է ոտքը.«Ճոճանակի պարանը կտրվեց, ու ընկա. եկու ոտքս վնասել եմ ու մինչ օրս չեմ կարողանում քայլել: Ասեմ՝ դա էլ բավական ուրախ ու հիշվող պահ էր: Սիրելիս ինձ գրկած տուն բարձրացրեց, զգեստափոխվեցի, ու հիվանդանոց գնացինք. մինչ ուշ երեկո այնտեղ էինք: Լավն այն էր, որ խնջույքի վերջն էր, արարողությունը չտուժեց»,-ասել է Մարիամը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին