×


Մենչը՝ «Սեւ Գրին քարտ»-ի եւ «Հարս չկա» սիթքոմի նոր եթերաշրջանի մասին

«Հարս չկա» սիթքոմը վերադառնում է եթեր: Նախագծի երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբերին: Նկարահանումները կսկսվեն սեպտեմբերի 10-ից: Այս մասին BRAVO.am-ին ասել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյան:

«Հեռուստադիտողը սիրված կերպարներին կտեսնի մի փոքր այլ իրավիճակում, ինչը կլինի նախորդ եթերաշրջանի տրամաբանական շարունակությունը: Անվանումն արդեն այդքան էլ կապ չի ունենա սյուժեի հետ, բայց սիրային կապերը, բնականաբար, կլինեն»,-հավելել է նա:

Մոսո Կարապետյանը եւ Արմեն Պետրոսյանը


Մենչի խոսքով՝ գրեթե բոլոր կերպարները շարունակում են հանդես գալ նախագծում: Ոմանք կլինեն ավելի ակտիվ, քան առաջին եթերաշրջանում: Կավելանա երկու նոր կերպար, որոնց կմարմնավորեն Մոսո Կարապետյանը, ով նկարահանումների համար Լոս Անջելեսից կգա Երեւան, եւ Լիա Զախարյանը:

Հումորիստ-դերասանն այս եթերաշրջանում եւս չի նկարահանվի: Ինչպես նշել է, պատրաստվում է «Սեւ Գրին քարտ» կոչվող նոր ներկայացմանը. «Գրեթե պատրաստ է: Կփորձենք տարվա վերջին հանձնել հանդիսատեսի դատին: Ինձ հետ բեմում կլինի Մոսո Կարապետյանը եւ եւս մեկ դերասան, որի հարցում դեռեւս վերջնական որոշում չունենք: Փակագծեր բացել չեմ կարող: Կասեմ, որ թեման բոլորիս ընտանիքներում էլ կա, կհետաքրքրի բոլորին»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արմեն Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին