×


«Նրա ընտրությամբ ոգեւորված չեմ:)». Լիլի Դավթյանի որդու 1-ամյակի լուսանկարները

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Լիլի Դավթյանի եւ Գոռ Դարբինյանի որդին՝ Արթուրը, դարձել է մեկ տարեկան: Փոքրիկի առաջին տարեդարձին ծնողները կազմակերպել են նաեւ ատամհատիկի արարողությունը: Օրվա մանրամասներն ու լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին:

«Փորձել էինք ստեղծել հեքիաթային միջավայր։ Ձեւավորմամբ եւ կազմակերպչական հարցերով զբաղվել ենք ես եւ ընկերուհիս»,-պատմել է Լիլին եւ հավելել, որ խնջույքին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները:

Արթուրի առաջին տարեդարձին


Ատամհատիկի արարողության ժամանակ փորձել են խորամանկել, ինչը, սակայն, արդյունք չի տվել.«Չնայած նրան, որ թղթիկներից հինգի վրա բժիշկ էինք գրել, մեր տղան ընտրեց ռեժիսորի մասնագիտությունը, ինչն ինձ այդքան էլ չի ոգեւորում»։

Արթուրի ատամհատիկի արարողությանը


Առաջնեկի ծննդից ամիսներ անց դերասանուհին վերադարձել է թատրոն, սակայն այդ ժամանակ էլ կորոնավիրուսի տարածումն է աշխատանքային դադարը երկարաձգելու պատճառ դարձել.«Ցավոք, թատրոնները մինչ օրս լիարժեք չեն աշխատում: Հուսանք՝ շուտով կանցնենք մեր բնականոն աշխատանքին։ Իսկ թատրոնից բացի, ներգրավված եմ մի նախագծում, որի մասին եւս շուտով կխոսենք»,-ասել է Լիլին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Դավթյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին