×


«Հետ գամ, 6 երեխա եմ ունենալու». Գեւորգ Գրիգորյանը՝ ռազմաճակատից

«Գնում ենք հաղթենք». սեպտեմբերի 27-ին Գեւորգ Գրիգորյանը հայտնեց, որ մեկնում է Արցախ՝ առաջնագծում պաշտպանելու մեր հայրենիքը, օրեր անց լուսանկար հրապարակեց ռազմաճակատից՝ նշելով, որ ինքն ու մարտական ընկերներն անվնաս են: Նոր գրառմամբ էլ կարեւորել է յուրաքանչյուրի մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը, նաեւ խոստացել վերադարձից հետո շատ զավակներ ունենալ:

«Ամեն մեկս ենք պետք, մերն ա, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեզ համար չամաչեն։ Ով ի վիճակի ա զենք բռնել՝ պետք ա։

Գեւորգ Գրիգորյանը եւ մարտական ընկերները


Մամ ջան, սիրում եմ քեզ, հորիցս օրինակ եմ վերցրել, քեզնից դաստիարակվել, դու ես ինձ սենց դաստաիրակել. սպարտացի, մենք չենք փախչում: Սրտաճմլիկ բաներ չեմ ասում, ոչ էլ հաջող եմ անում. հետ եմ գալու, ով էլ հետս էկել ա, բերելու եմ տուն: Երբ վերջին կրակոցը կլինի, մենք կգանք տուն՝ նույն կազմով։

Հետ գամ, 6 երեխա եմ ունենալու:

Ու հա, մարդ կա, որ իր սերն ինձ դժոխքից էլ կգտնի, կբերի....»,- գրել է դերասանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին