×


Լուսանկարը՝ Giovanni Hänninen

Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»-ում համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա» օպերային թատրոնում կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ Filarmonica della Scala-ի հետ համատեղ։

Ծրագրում հնչել է Բեթհովենի Եռակի կոնցերտը: Ելույթ են ունեցել ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւ թավջութակահար Էնրիկո Դինդոն՝ Մյունգ-Վուն Չունգի դիրիժորությամբ:




BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին