×


«Ես հպարտ հայ հայր եմ». հոր «երկնային ուղերձը» Քիմի 40-ամյակին՝ նվեր Քանյե Ուեսթից

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր 40-ամյակի առթիվ ամենահուզիչ անակնկալը մատուցել է ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Հոլոգրաֆիայի միջոցով Քիմը հնարավորություն է ունեցել տեսնել հորը՝ փաստաբան, գործարար Ռոբերտ Քարդաշյանին, եւ լսել նրա մաղթանքներն ու մտքերը: «Հատուկ անակնկալ՝ երկնքից». այսպես է նա բնորոշել ամուսնու գաղափարը:

«Իմ ծննդյան օրվա առթիվ Քանյեն մատուցեց կյանքիս ամենամտածված նվերը՝ հորս հոլոգրամը: Այն այնքան իրական է: Հույզերով լցված՝ մենք այն դիտում էինք նորից ու նորից»,- Ֆեյսբուքում գրել է Քարդաշյանը:



Դստերը նվիրված հոլոգրաֆիկ ուղերձում Ռոբերտ Քարդաշյանն անդրադարձել է նաեւ իրենց հայկական արմատներին.«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչքան կապված ես արմատներիդ, եւ թե ինչպես ես աջակցում Հայաստանին: Դու հպարտ հայուհի ես, ես՝ հայ հպարտ հայր»:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին