×


«Պիտի հաղթենք մեր նվիրվածությամբ եւ համառությամբ». Նարինե Աբգարյանը Երեւանում իր գրքերն ու ժենգյալով հաց է վաճառում

Ռուսաստանաբնակ գրող, բլոգեր Նարինե Աբգարյանը ժամանել է Հայաստան՝ պատերազմի այս օրերին թիկունքի ամրությունն ապահովելու հարցում իր ներդրումն ունենալու: BRAVO.am-ի հետ զրույցում գրողն անկեղծացավ, որ թեեւ Երեւան է հասել ծանր ապրումներով, հայրենիքում իրեն ավելի հանգիստ է զգում եւ խաղաղ:

«Երբ գալիս ես Հայաստան, հուսահատությունդ կարծես երկրորդ պլան է մղվում. այստեղ կարողանում եմ անգամ մի քանի ժամ քնել, իսկ Մոսկվայում հինգ-տասը րոպեն մեկ արթնանում էի այն մտքով, որ ես իրավունք չունեմ քնելու: Պատրաստ եմ անել ամեն ինչ, որ թիկունքում մեզ թույլ չզգանք, որովհետեւ մեր խրոխտ բանակն ուժեղ է նաեւ ամուր թիկունքով»,- նշել է նա:


Այսօր Նարինեն միացել է արցախցի կանանց թխած ժենգյալով հացի վաճառքին, զուգահեռ նաեւ իր «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի վաճառքն է կայացել, որի ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Գրողն արդեն իսկ կամավորական աշխատանքներում է ընդգրկված. «Ընկերուհիս առաջնագծի համար գլխարկներ է գործում, քույրս էլ՝ բարբառային հետաքրքիր պիտակներ մտածում: Ուզում ենք, որ դրանք ստանան ու մի քիչ էլ ծիծաղեն մեր զինվորները»:


«Պիտի հաղթենք, գոյատեւելու ուրիշ հնարավորություն չունենք: Հաղթելու ենք մեր համառությամբ, արմատներին նվիրվածությամբ, այն ֆանտաստիկ համախմբվածությամբ, որ այսօր ունի հայ ժողովուրդը: Բոլորս էլ հասկանում ենք՝ սա պարզապես պատերազմ չէ, սա գոյամարտ է»,- եզրափակել է Նարինե Աբգարյանը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին