×


Project LA-ը նոր տեսահոլովակ կներկայացնի

«Project LA» երաժշտական նախագիծը տեւական դադարից հետո պատրաստ է նոր աշխատանք ներկայացնել:

BRAVO.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Սուրեն Սահակյանն ընդգծել է, որ Համո Սահյանի «Ես այն եմ եղել» բանաստեղծության հիման վրա գրված երգն իրենց երգացանկում եղել է վաղուց, իսկ տեսահոլովակ նկարահանելու գաղափարն առաջացել է վերջերս:

Կադրը՝ Project LA-ի նոր տեսահոլովակից


«Ինչպես Project LA-ի բոլոր երգերի, այնպես էլ այս երգի երաժշտության հեղինակը Լեւոն Արեւշատյանն է: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտված են, եւ օրերս այն կհանձնենք հանդիսատեսի դատին»,-նշել է պրոդյուսերը:

Կադրը՝ Project LA-ի նոր տեսահոլովակից


Project LA-ի հեղինակ Լեւոն Արեւշատյանի հետ մեր նախորդ հարցազրույցը կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Project LA-ի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին