×


«Հուզիչ, երբեմն վախենալու, արդիական». բեմադրիչը՝ Ռուսական թատրոնի նոր ներկայացման մասին

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում վաղը պրեմիերա է. հանրության դատին են հանձնելու ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, որի բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։

Գաղտնիք չէ, որ երբեմն մարդու վարքը ղեկավարվում է բնազդներով: Դա լա՞վ է, թե՞ վատ, վախենալո՞ւ, թե՞ սրտառուչ. հավանաբար, կախված է հանգամանքներից: Տասնմեկ կարճ պատմվածք՝ կյանքի իմաստի եւ այսօրվա մասին:


Սա Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած՝ նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։

«Սրտառուչ, հուզիչ, երբեմն վախենալու։ Մեր օրերում ունի արդիական հնչեղություն»,- այսպես է բնութագրում Նիգրոյի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։


Ներկայացման մեջ խաղում են թատրոնի թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լեւ Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Արեն Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։

Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Գայանե Չոլակյանը, խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանի։

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Ռուսական թատրոնի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին