×


Dior-ի նոր հավաքածուն՝ «Սիրում եմ քեզ» հայերեն գրությամբ

Հանրահայտ «Քրիստիան Դիոր» նորաձեւության տունը թողարկել է նոր հավաքածու՝ պայուսակներ, սվիտեր, սպորտային եւ էլեգանտ կոշիկներ, նաեւ հոտավետ մոմ եւ թեյի բաժակ, նոթատետրեր, որոնց վրա հայերեն գրառում կա՝ «Սիրում եմ քէզ»:

«Dioramour» հավաքածուն սերն իր կողմից փոխանցել է 38 լեզվով:


«Dior Book Tote» շոփփինգի պայուսակը «Christian Dior»-ի գեղարվեստական ղեկավար Մարիա Գրացիա Չիուրիի ինքնատիպ ստեղծագործությունն է, որը հավակնում է դառնալ ապրանքանիշի դասականներից:

«Dioramour» հավաքածուից այս եզակի մոդելը ներկայացնում է Dioramour Graffiti մոտիվը՝ մաքուր ասեղնագործությամբ, որտեղ կարելի է կարդալ «Ես քեզ սիրում եմ» տարբեր լեզուներով: «Christian Dior» ստորագրությամբ «Dior Book Tote»-ն արժե 2700 եվրո, սվիտրը՝ 1200, իսկ սպոտային կոշիկները՝ 890 եվրո:


Սիրուն նվիրված այս հավաքածուն գուցե ներշնչված է Փարիզում գտնվող «սիրո պատից» (Le Mur des je t'aime), որի վրա բազմաթիվ լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ»: Մոնմարտր հայտնի թաղամասի այս հետաքրքիր պատին հայերեն գրառումն արված է արեւմտահայերենով, իսկ Դիորի գրվածքն արեւելահայերեն է, սակայն «քեզ» բառը կազմվել է «է» տառով:

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին