×


Մամուլը գրում է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին

40-ամյա Քիմ Քարդաշյանն ու 43-ամյա Քանյե Ուեսթն, ըստ արտասահմանյան լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունների, պատրաստվում են ամուսնալուծվել:

Զույգը սկսել է հանդիպել 2012-ին, իսկ 2014-ին աշխարհն ականատես եղավ նրանց՝ Իտալիայում կայացած շքեղ ամուսնությանը: Ամերիկահայ հեռուստաաստղն ու ամերիկացի ռեփերն ունեն չորս երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը:

Page Six պարբերականը, վկայակոչելով մի քանի աղբյուրի, գրում է, որ ամուսնալուծությունն անխուսափելի է. Քարդաշյանը վարձել է հանրահայտ փաստաբան Լաուրա Ուասերին, ով նախկինում իրականացրել է Անջելինա Ջոուլիի, Հեյդի Քլումի, Ջոնի Դեփի, ինչպես նաեւ իր՝ 2011-ի ամուսնալուծության գործերը:

Հաղորդվում է նաեւ, որ Ուեսթը տոնական արձակուրդն անցկացրել է Քիմից եւ նրա ընտանիքից առանձին՝ Ուայոմինգի իր շքեղ ագարակում:

TMZ պարբերականը, հղում կատարելով զույգին մոտ կանգնած աղբյուրին, գրում է. «Քիմը լրջորեն է վերաբերվում փաստաբանի որակավորում ունենալու քննության հանձնմանը եւ փաստաբան դառնալու նպատակին, բանտային բարեփոխումների իր արշավին, մինչդեռ Քանյեն խոսում է նախագահի թեկնածու առաջադրվելու եւ այլ խենթություններ անելու մասին. դա հոգնեցրել է Քիմին: Երբ ռեփերը սեպտեմբերին մի շարք մոլագար թվիթեր արեց, նրանց ամուսնությունը հայտնվեց սառույցի բարակ շերտի վրա. հիմա Քիմը փորձում է որոշել, թե ինչ պետք է անի՝ երեխաներին պաշտպանելու համար...»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին