×


«Սեքսը մեծ քաղաքում» սերիալը վերադառնում է

Կնկարահանվի ամերիկյան հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի (1998-2004 թթ.) շարունակությունը: Այս մասին հայտնել է գլխավոր դերակատար Սառա Ջեսիկա Փարքերը: 55-ամյա դերասանուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է սիքվելի առաջին թիզերը եւ նշել, որ նախագիծն իրականացնում է HBO Max հարթակը:

View this post on Instagram

A post shared by SJP (@sarahjessicaparker)

Նոր սերիաներում հանդես չի գա Սամանտա Ջոնսի դերակատար Քիմ Քեթրոլը, ով կարծես թե հրաժարվել է մասնակցությունից: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ տարիներ առաջ Քիմը կրկին մերժել է առաջարկը, ինչն էլ իր եւ Սառա Ջեսիկայի միջեւ վեճի ու տարաձայնությունների առիթ է դարձել:

30 րոպե տեւողությամբ 10 էպիզոդների նկարահանումները կմեկնարակեն գարնանը՝ Նյու Յորքում:

«And Just Like That…» խորագրով նոր սերիալը կներկայացնի երեք ընկերուհիների՝ Քերրիի (Սառա Ջեսիկա Փարքեր), Միրանդայի (Սինտիա Նիքսոն) եւ Շարլոտայի (Կրիստին Դեւիս) առօրյան ու արկածներն արդեն 50-ն անց տարիքում:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին