×


Կնոջ խոստովանությունն ու Գարիկ Սեփխանյանի հումորը Գոռ Հակոբյանի 33-ամյակին

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն այսօր դարձել է 33 տարեկան: Նրա տարեդարձը ռոմանտիկ խոստովանությամբ շնորհավորել է կինը, բարեմաղթանքներ են հղել նաեւ ընկերները, գործընկերներն ու երկրպագուները:

Հրուշ Հակոբյանը գրել է, որ միասին են 2004 թվականից.«Առաջին ընկեր, սիրելի, նշանած, ամուսին եւ երեխաներիս հայր... Ուժեղ, լուրջ եւ խելացի տղամարդ, որի կողքին ինձ վստահ եմ զգում: Ապրես, որ կաս, որ իմն ես, որ մերն ես»:

Գոռ Հակոբյանի եւ Հրուշ Մնոյանի որդիները


Գոռի խաղընկերներից Գարիկ Սեփխանյանը նրա տարեդարձը շնորհավորելու հումորային տարբերակ է ընտրել: Ինստագրամի stories բաժնում դերասանը հրապարակել է Գոռ անունով մեկ այլ արտիստի՝ Գոռ Սուջյանի լուսանկարը, նշագրել է իրական հոբելյարին եւ գրել.«Շնորհավոր ծնունդդ, ընկերս»:


BRAVO.am
Լուսանկարները՝  Գոռ Հակոբյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին