Լիլի Սարգսյանի կարճատեւ հանգիստը հանգամանքների բերումով փոխվել է բնակության: «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիրն արդեն մեկ տարի է` Դուբայում է, որտեղ էլ դիմավորել է 2021 թվականը:
«Առաջին անգամ եմ Ամանորը դիմավորել ընտանիքիցս հեռու: Նախորդ տարին առաջին իսկ օրվանից քաոսային սկիզբ ունեցավ ինձ համար. անձնական բազում խնդիրներ, այնուհետեւ համավարակը, պատերազմը: Օտար հողում չկար այն ներքին հանգստությունը, որը զգում էի ամեն տարի: Գտնվելով հայրենիքից հեռու` գիտակցում ու տեսնում էի՝ ինչ սուգ են ապրում իմ հայրենակիցները: Շատ ծանր շրջան էր: Ամբողջ օրը լրատվականներին էի հետեւում: Ամեն մի զինվորի հետ մի մասնիկ պակասում էր բոլորիցս:Ես բնավորությամբ ուժեղ ու դիմացկուն եմ, չեմ սիրում ցույց տալ զգացածս, բայց անմոռանալի ցավ էր բոլորիս համար: Այստեղ երբ իմանում են, որ հայուհի եմ, ցավում են երկրիս համար»,-BRAVO.am-ին պատմել է Լիլին:
Լիլի Սարգսյանը
Այսօր էլ վարակից խուսափելու համար նա հնարավորինս զգուշություն է պահպանում: Ամեն պարագայում դիմակ է կրում: Դուբայում այս շրջանում որոշակիորեն մեղմացել են սահմանափակումները, եւ լողափ ու ժամանցի վայրեր այցելում է՝ պահպանելով սահմանված կանոնները:
Լիլի Սարգսյանը
Այս տարվա անելիքներից խոսելիս էլ նշել է, որ նախագծեր ունի, որոնք կիրագործի Հայաստան վերադառնալուց հետո: Լիլին նաեւ խոստովանել է, որ փոփոխություն է եղել անձնական կյանքում.«Այո, Ամանորը դիմավորել եմ ընտրյալիս հետ: Ծանոթացել ենք Հայաստանում: Իր մասնագիտության մեջ ուժեղ, հաջողակ եւ հայտնի անձնավորություն է: Ավելին ասել առայժմ չեմ ցանկանում»:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: