×


«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասին

«Շիրազի Վարդը» սերիալի վերջին սերիաներում Անի Երանյանի մարմնավորած կերպարը մեկնեց արտերկիր: Արդյո՞ք սցենարային զարգացումը պայմանավորված էր դերասանուհու՝ իրականում ճամփորդելու հանգամանքով, նախագիծն ինչպիսի՞ն էր իր համար, ինչո՞ւ էր մեկնել ԱՄՆ, այժմ որտե՞ղ է բնակվում, Անին պատմել է BRAVO.am-ին:

«Ելենա Արշակյանի եւ Անահիտ Մխիթարյանի նախագծում աշխատելը հաճույք է ինձ համար, քանի որ նկարահանման հրապարակում տիրում է միայն աշխատանքային եւ Հայաստանում սերիալի արտադրության մեջ մաքսիմում պրոֆեսիոնալ մթնոլորտ: Այս սերիալը նկարահանման կարոտս հագեցրեց, ինձ բերեց Հայաստան, որից հետո սկսվեց համաճարակ ու պատերազմ: Շատ սիրուն եւ միեւնույն ժամանակ դժվար ու հիշվող նախագիծ, քանի որ այդ դժվար ժամանակներում, երբ բոլորի հոգեվիճակն ու ապրումները նույնն էին, պարտավոր ես շարունակել նկարահանումները»,-նշել է նա:

Անի Երանյանը


Սերիալային կերպարն իր համար տարբերվող էր, ուժեղ.«Ինչ-որ տեղ նաեւ թույլ էր. կոնֆլիկտներ ընտանիքի, ինքն իր, շրջապատի հետ, միեւնույն ժամանակ՝ արդարության կողմնակից էր: Հետաքրքիր էր մարմնավորել Ելենային, նրա հետ ընդհանուր մի բան կար. նա ինչ-որ տեղ ավելի ուժեղ էր, քան՝ Անին, իսկ ինչ-որ տեղ շատ թույլ ու փխրուն՝ ի տարբերություն ինձ: Բոլոր կերպարներում քեզնից մի մասնիկ թողնում ես եւ մեկն էլ վերցնում»:

Անիի խոսքով՝ իրականում էլ պետք է մեկներ երկրից, այդ պատճառով էլ սցենարային այնպիսի լուծում են տվել, որ չլքի նախագիծը.«Մեկնել էի Միացյալ Նահանգներ: Հստակ պատճառ չկար, ուզում էի կտրվել եւ փոխել միջավայրս: Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար»:

Անի Երանյանը եւ Դավիթ Մարդյանը


Դերասանուհին այժմ Մոսկվայում է, Ամանորին էլ այնտեղ է եղել.«Շուտով Երեւան կգամ եւ նորից ճանապարհ կընկնեմ: Ամանորին տանն եմ եղել, կեսգիշերին պահել եմ երազանք, վերհիշել 2020-ի բոլոր դժվարություններն եւ կորուստները եւ հույսով ու հավատով մտել 2021»:

Վերջին շրջանում Անին հաճախ է ինստագրամյան հարթակում հարցուպատասխան կազմակերպում.«Ուզում եմ ավելի լավ ճանաչել հետեւորդներիս, երբեմն ուզում եմ հասկանալ մարդկանց տեսակը, բարդույթները, հետաքրքրող թեմաները, ուզում եմ տեսնել՝ մեր երիտասարդներն ինչից են տառապում եւ ինչը կարող է նրանց երջանկացնել, ինչն է խանգարում նրանց լիարժեք ապրել»:

Նկարահանման նոր առաջարկներ, ճամփորդություններով պայմանավորված, դերասանուհին դեռ չի ընդունել:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Երանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին