×


Լուսանկարը՝ «Բարի լույս»-ի ֆեյսբուքյան էջից

Լուսինե Թովմասյանը դուրս է եկել «Բարի լույս»-ից

Լուսինե Թովմասյանն այլեւս «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի հաղորդավարական կազմում չէ: Այս մասին գեղեցկուհին հայտնել է ինստագրամյան հարցուպատասխանի ժամանակ:

««Բարի լույս»-ի եթերում ես այլեւս չեմ լինելու: Եվ շատ շուտով ձեզ կպատմեմ իմ նոր աշխատանքի եւ նոր նախագծերի մասին»,-նշել է Լուսինեն:

Թե ինչու է 4 տարվա համագործակցությունից հետո դուրս եկել աշխատանքից, արդյոք նրան փոխարինելու է նոր հաղորդավարուհի, փորձել ենք ճշտել ծրագրի ստեղծագործական կազմից:

«Հեռուստաընկերության հետ Լուսինեի պայմանագիրն ավարտվել է եւ ունի նոր համագործակցության առաջարկներ: «Բարի լույսի» հետ աշխատանքային էջն այս շրջանում փակել ենք, բայց նա շարունակում է մնալ մեր բարիլույսյան ընտանիքի անփոխարինելի անդամը: Վստահ ենք, որ հետագայում էլի համագործակցելու ենք»,-տեղեկացրել են հեռուստաընկերությունից:

Նշենք, որ Լուսինեի հիմնական գործընկերը եղել է Ավո Խալաթյանը, եթերները նա վարել է նաեւ Մհեր Խաչատրյանի ու Արտակ Վարդանյանի հետ:

«Բարի լույսի» հաղորդավարների կազմում այս պահին համալրում չկա:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին