×


«Այս անգամ պատճառն անձնական խնդիրները չեն». Սրբուհի Ավանեսյան

Սերիալային դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով ոչ միայն երկար գանգուրներից, այլեւ փոխելով վարսերի գույնը: Թե ինչու է ընտրել մանուշակագույն երանգը՝ անակնկալի բերելով մտերիմներին, ինչու է որոշել ապրել պահով, պատմել է BRAVO.am-ին:

«Ոճային փոփոխությունը շատ ինքնաբուխ է եղել: Ընկերուհուս հետ գնացել էի գեղեցկության սրահ եւ վարսահարդարից հետաքրքրվեցի՝ ինչ կարելի է անել վարսերիս հետ: Ու, չգիտես ինչու, իմ սիրելի ընկեր Մհերը՝ վարսահարդարը, որոշեց, որ պետք է կարճ կտրի մազերս եւ ինձ մինչեւ տարեդարձս մտածելու ժամանակ տվեց: Ծնունդիս նախորդ օրը գնացի եւ սառնասրտորեն հետեւեցի՝ ինչպես են կտրում վարսերս»,- ասել է Սրբուհին:

Սրբուհի Ավանեսյանը


Նա նշել է, որ գույնի հարցում այլ պայմանավորվածություն ունեին.«Չգիտեմ՝ ինչ կատարվեց, որ պահից «բլոնդը» դարձավ մանուշակագույն, բայց եթե անկեղծ, դա ամենալավ բանն էր, որ արեցինք: Շատ սիրեցի այս գույնը, ինձ բնութագրող երանգ է: Իսկ «բլոնդը», կարծում եմ, կմեծացներ»:

Անակնկալի է բերել տարեդարձի առթիվ երեկույթի հյուրերին.«Ոչ ոք չգիտեր ոճափոխության մասին: Եղան ե՛ւ վատ, ե՛ւ լավ արձագանքներ: Բոլորը, բացի ինձնից, սկսեցին ափսոսալ իմ գանգուրները:): Իսկ ես գոհ եմ, ինչն էլ ամենակարեւորն է»:

Սրբուհի Ավանեսյանի տարեդարձին


Սրբուհին խոստովանել է, որ նախկինում իր կատարած ոճային փոփոխությունները կապված են եղել անձնական խնդիրների հետ.«Կարճ կտրվածք, «բլոնդ» մազեր, հետո կարմիր վարսեր, հետո սեւ, բայց այս մեկն ինձ համար է. նոր շունչ, նոր կյանք, նոր քայլ»:

Փորձում է վայելել ամեն նոր օրը.«Նոր ընկերներ եմ ձեռք բերում, շրջապատս եմ մեծացնում եւ ուրախանում ամեն փոքր բանից, անում եմ այն ամենը, ինչը չեմ արել նախորդ տարիներին: Ուղղակի վայելում եմ օրը, քանի որ ինչպես կյանքը ցույց տվեց, չգիտես՝ ինչ կլինի վաղը... Դրա համար պետք է վայելել ամեն պահը»:

Սրբուհի Ավանեսյանը


Ասում է՝ սերիալային նոր առաջարկ ունի, սակայն մանրամասներ փոխանցել դեռ չի կարող.«Առօրյաս անցնում է տանը՝ ընտանիքիս, նապաստակիս կամ ընկերներիս հետ: Արդեն պետք է սկսեմ կենտրոնանալ աշխատանքի վրա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Beglarian Photography

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին