×


«Սպասում եմ այդ առաջարկին». Հասմիկ Խոջյան

Հասմիկ Խոջյանը տեւական դադարից հետո սկսել է նոր ֆոտոշարքեր իրականացնել: Նոր լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով կյանքի այս փուլի եւ հեռուստադիտողին նոր կերպարով ներկայանալու ցանկության մասին:

«Այս ֆոտոշարքի գաղափարը վաղուց կար, վերջապես հասունացավ պահը, եւ իրականացրինք, իսկ դրական արձագանքները շատ ոգեւորիչ են: Դժվար ժամանակներ ապրեցինք՝ կարանտին, պատերազմ, սիրտ չկար ոչինչ անելու, իսկ հիմա, ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար վերականգնման շրջան է. պետք է շատ աշխատել, որպեսզի կարողանանք դիմանալ մեծ ցավին եւ ապրենք արժանավայել կյանք»,-նշել է նա:

Հասմիկ Խոջյանը


Այս շրջանում Հասմիկը զբաղված է առցանց փոքրիկ բիզնեսի աշխատանքներով: Հիմնական ժամանակը դրան է տրամադրում, նաեւ ֆոտոշարքներ է իրականացնում:

Հասմիկ Խոջյանը


Նոր նախագծերում նկարահանվելու առաջարկներից ոչ մեկը չի ընդունել. «Սպասում եմ այն առաջարկին, որը հնարավորություն կտա ինձ ներկայանալ իմ ուժերի ներածին չափով եւ այն կերպարով, որով դեռ ինձ չի տեսել հեռուստադիտողը: Հասցրել եմ հավաքել էներգիայի նոր ու մեծ պաշար, որն ամբողջությամբ պատրաստ եմ ներդնել իմ սիրելի գործում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Filo Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին