×


«Պլանավորում ենք այս տարի հարսանիք անել, բայց…». Էլեն Ազնավուրյան

Էլեն Ազնավուրյանի անակնկալ նշանադրության մասին պատմել ենք: Ամանորի գիշերը սիրելիից՝ Բորիսից ամուսնության առաջարկություն ստանալուց եւ նշանադրվելուց հետո զույգը որոշել է առիթը նշել նաեւ հարազատների հետ: Օրեր առաջ տեղի ունեցած հավաքույթի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:

«Փոքր խնջույք է եղել: Ներկա էին միայն մեր բարեկամներն ու ամենամտերիմ մարդիկ: Արտերկրից հարազատ մարդիկ անակնկալի բերեցին իրենց ներկայությամբ, ինչի մասին տեղյակ չէի: Շատ ուրախ օր էր եւ բարձր տրամադրությամբ օր ենք ունեցել»,- պատմել է նա:

Էլեն Ազնավուրյանը


Էլենը նշել է, որ երեկույթի կազմակերպչական բոլոր հարցերով ինքն է զբաղվել. «Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ էր ստացվել եւ մտերմիկ միջավայր էր ստեղծվել»:

Էլենը եւ Բորիսը


Նրանից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք այս տարի ծրագրում են ամուսնանալ.«Այո, պլանավորում ենք հարսանիք անել, բայց ժամանակահատվածը դեռ որոշված չէ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին