×


«Այդ հարվածն ամենածանրն էր. Հանրայինում ինձ փոխարինող էին փնտրում». Լիլիթ Մուրադյան

Լիլիթ Մուրադյանն անկեղծացել է հղիության ծանր շրջանի, երկրից որոշ ժամանակով մեկնելու մտքերի եւ Հանրային հեռուստաընկերության «Առաջին օգնություն» հաղորդաշարում այլեւս չլինելու պատճառների մասին:

«Խոստացել էի, որ կպատմեմ հղիությանս ընթացքի մասին, դժվար էր շատ, առաջին իսկ պահից. ռիսկային 3 ամիսներ, վիժման վտանգ եւ աշխատանքային նկարահանումներով լի շրջան: Կարծես ստավեց հաղթահարել, բայց թե ինչ էի զգում, երբ սկսվեց պատերազմը, չեմ կարող փոխանցել խոսքերով՝ վախ, տագնապ, ցավ, անորոշություն, սարսափ, վիշտ:

Եկավ նոյեմբերի 9-ը, եւ կյանքը բաժանվեց 2 իրականության՝ մինչեւ այդ օրն ու դրանից հետո: Այդ հետոն թվում է հարատեւ: Հաճախ մոռանում էի կարգավիճակիս մասին, ինձ մեղավոր զգալով` չգիտեի, թե ինչ անել»,- Ինստագրամում հետեւորդների հետ կիսվել է նա:

Հաղորդավարուհու խոսքով՝ որոշ ժամանակով երկրից մեկնելու եւ երեխային Միացյալ Նահանգներում ունենալու մտքեր են ունեցել.«Սակայն կար աշխատանք. ես գերադասեցի մնալ, որքան էլ որ դժվար էր: Հաջորդ հարվածն ամենածանրն էր. ստացա զանգ գործընկերոջիցս, ով ասաց, որ ինձ փոխարինող են փնտրում հաղորդման համար, հետեւաբար, այն աշխատանքը, որի համար վտանգել էի երեխայիս կյանքը, չկար: Մեջս դատարկություն էր, բայց հանձնվելու իրավունք չունեի. խոստացա ինձ, որ ինչ էլ լինի, կնշենք Անդրեայի 5 տարեկանը եւ կպատրաստվենք մեր տղայի ծնվելուն, ամիսները անցան, եւ մնացել է մեկ օր։ Երեւի մենք ավելի ուժեղ ենք, երեւի մենք դարձանք ավելի սառը, ավելի ամուր եւ դիմացկուն: Աստված օգնական բոլորիս»,- եզրափակել է Լիլիթը:

Առաջին ալիքի նոր եթերաշրջանում «Առաջին օգնություն» հաղորդաշարում Լիլիթ Մուրադյանին կփոխարինի Լուսինե Թովմասյանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին