×


«Կարծում եմ՝ հավասարաչափ է մեր սերը միմյանց հանդեպ». Էվա Խաչատրյան

Սեւուսպիտակի գույները՝ այսպես է բնորոշել Էվա Խաչատրյանը վերջերս արված իր փոքրիկ ֆոտոշարքը: Կամերային թատրոնի դերասանուհին սիրում է լուսանկարվել, հատկապես, երբ թեմատիկ ու հետաքրքիր առաջարկներ է ստանում: Իր համար լուսանկարը վայրկյանի ու զգացողության ֆիքսումն է, պատմություն` ապրումի, դրության եւ երբեմն այլ իրականության ֆիքսված վայրկյաններ:

«Սիրում եմ ֆոտոխցիկը: Կարծում եմ՝ հավասարաչափ է մեր սերը միմյանց հանդեպ: Սեւուսպիտակ լուսանկարները ոչ այնքան շատ, բայց կան իմ ֆոտոդարանում: Այդ գույների մեջ մի տեսակ հետաքրքիր բան կա, որ բոլոր ժամանակներում տպավորել է ինձ եւ շատերին: Ապրումները, սերն ու զգացմունքները երեւում են այն ժամանակ, երբ գույները պակասում են: Սեւն ու սպիտակը բացահայտ ցույց են տալիս դրանք: Գլխարկ շատ եմ սիրում: Այն ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունի բացի նրանից, որ տաք է պահում գլուխս: Ապահովության զգացողություն է տալիս: Մի բան է, ինչի մեջ կարելի է թաքնվել, պատսպարվել, իհարկե, երեւույթի հոգեբանական իմաստով»,-BRAVO.am-ին ասել է դերասանուհին եւ հավելել, որ լուսանկարներն արվել են ընկերուհու տարեդարձի ընթացքում: Թատրոնի տնօրենի ֆոտոխցիկն ու լույսերը հատուկ վերցրել էին, որ լուսանկարվեին:

Էվա Խաչատրյանը


Խոսելով գործնական նորություններից՝ Էվան նշել է, որ պատրաստվում են «Պատմություն սիրո մասին» ներկայացման պրեմիերային: Բացի դրանից, դերասանուհու մասնակցությամբ շուտով էկրանին կլինի 16 մասից բաղացած հեռուստանախագիծը, որի մասին դեռ շատ մանրամասներ ասել չի կարող:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էվա Խաչատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին