×


«edition-A» խանութ-սրահի նոր` ռուսական բրենդներն ու յուրօրինակ տեսականին

Թումանյան 38 հասցեում գտնվող «edition-A» խանութ-սրահում երեկ ուրախ իրարանցում էր: Խանութի տնօրեն Անի Մկրտչյանին շնորհավորելու էին եկել ընկերներն ու մտերիմները, հայտնի դեմքեր, իսկ առիթը մի շարք նորություններն են, որոնցով այսուհետեւ կներկայանա խանութը, եւ հատկապես՝ ներկայացված ինքնատիպ տեսականին համալրած նոր ապրանքանիշները:

BRAVO.am-ն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է «edition-A» բարձրորակ եւ նրբաճաշակ հագուստի խանութ-սրահին, որտեղ այսքան ժամանակ ներկայացվել է վրացի հայտնի դիզայներների մոդելավորած հագուստները:

edition-A խանութ-սրահը


Այսուհետ Avtandil, Dots, Aka Nanita, Tamta, Jiano վրացական այս հայտնի բրենդների կողքին խանութում կգտնեք ռուսական բրենդների հագուստներ, ինչպես նաեւ՝ լողազգեստների եւ ներքնազգեստների լայն տեսականի. այս մասին մեզ պատմեց խանութի տնօրեն Անի Մկրտչյանը:

«Մենք սկսել ենք համագործակցել նաեւ ռուս դիզայներների հետ, եւ «edition-A» խանութում մեր սիրելի հաճախորդները բացի նախկինում եղած վրացական բրենդներից, կգտնեն 2Mood, TopLine, Mollis բրենդների հագուստները: Շատ շուտով այս 3 բրենդներին միանալու են նորերը:

edition-A խանութ-սրահի տնօրեն Անի Մկրտչյանը


Խանութի տեսականու համար նորություն են նաեւ լողազգեստներն ու ներքնազգեստները: Հրաշալի տեսականի ունենք բոլոր տարիքի կանանց ու աղջիկների համար՝ սկսած դեռահասներից մինչեւ միջին տարիքի եւ մեծահասակներ: Իրենց համար նորություններ կգտնեն թե՛ սպորտային հագուստի սիրահարները, թե՛ երեկոյան, եւ թե՛ առօրյա:

Մեր խանութ-սրահում աշխատում են սիրալիր եւ բարեհամբույր աշխատակիցներ, որոնցից մեկին ընտրել ենք հատուկ, քանզի նա ոչ միայն վաճառողուհի է, այլեւ խորհրդատու եւ շատ արագ ու հեշտ հասկանում է յուրաքանչյուր հաճախորդի ցանկությունն ու օգնում համադրել ցուցադրված տեսականուց: Մենք չենք մոռանում նաեւ տոն օրերի համար մեր հաճախորդներին առաջարկել նվեր-քարտեր, որոնց գումարի չափը որոշում են հենց իրենք»,- մանրամասնեց տնօրենը:

Անի Մկրտչյանը եւ Սաթենիկ Հազարյանը


«edition-A» խանութի պատրաստած համեղ հյուրասիրությանն էր միացել նաեւ «Նոր Արենի»-ն՝ իր գինու տեսականիով, ինչի մասին Անին հատուկ շեշտեց.«Այս գինիները ստեղծվել են Արենիի շրջանում աճեցվող Արենի եւ Ոսկեհատ խաղողների տեսակներից»:


Անի Մկրտչյանը երեկվա միջոցառումը նախաձեռնել էր նաեւ բարի նպատակի ծառայեցնելու համար: Ինչպես նա նշեց, հաճախ է օգնում «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին, եւ երեկ եւս բացառություն չի եղել. ողջ օրվա ընթացքում կատարված գնումների հասույթի մի մասն ուղղվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին, որն էլ գումարն օգտագործելու է գլխուղեղի կաթված ունեցող երեխաների բուժման համար:


«edition-A»-ի նորություններն այսքանով չեն սահմանափակվում. զրույցի վերջում Անի Մկրտչյանը սիրով նշեց, որ խանութն արդեն ունի նաեւ կայք: Այսուհետ մուտք գործելով Editionaa.com` յուրաքանչյուրը կարող է օնլայն ծանոթանալ տեսականուն եւ, իհարկե, կատարել գնումներ, իսկ առաքման հարցում կարող են հաճախորդները հանգիստ լինել, քանզի հենց իրենք ապահովելու են այն:


Հիշեցնենք, որ «edition-A» խանութ-սրահը գտնվում է Թումանյան 38 հասցեում, բաց է ամեն օր ժամը 11:00-ից մինչեւ 20:00-ն:

Բացի կայքը, տեսականու մեծ մասը կարող եք գտնել նաեւ խանութ սրահի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին