×


Ո՞ւմ կընտրի Մանեն. լուսանկարներ «Երկուսով»-ի վերջին սերիաներից

«Երկուսով» հեռուստասերիալը մոտենում է ավարտին: Թե ինչպես են անցնում նկարահանումներն, ինչպիսին կլինի հանգուցալուծումը, փորձել ենք պարզել սերիալի սցենարիստ Անի Մաղաքյանից:

«Աշխատում ենք ծանրաբեռնված գրաֆիկով։ Նկարահանող խմբից մեծ կենտրոնացում ու լարում է պահանջվում վերջին նկարահանումների համար։ Ինչպես միշտ, թիմը կարողանում է պատվով հաղթահարել վերջին օրերի լարվածությունը։ Ես ներկա չեմ լինում զբաղվածությանս պատճառով, բայց վերջին օրը կլինեմ թիմի կողքին, կշնորհավորենք իրար եւս մեկ պատմություն ավարտին հասցնելու առթիվ»,-նշել է Անին:


Նրա խոսքով՝ չի շեղվել նախապես որոշված վերջաբանից. «Այո, որքան էլ պատմությունը պատմելու ընթացքում փոփոխությունների գայթակղությունը մեծանում է, նախընտրում եմ չշեղվել նախապես որոշած ուղուց, եթե դրան խանգարող արտասովոր ոչինչ չի պատահում»:


Նախագծի վերջին՝ 198-րդ սերիան կցուցադրվի մայիսի 26-ին: «Հերոսուհու կյանքում ողջ սերիալի ընթացքում տատանումները շատ էին եւ շատ էին խնդիրները, որոնց պատճառն այն էր, որ Մանեն ավելի շատ մտածում էր կողքինների վերաբերմունքի, կարծիքի ու հոգեվիճակի մասին՝ ինքն իրեն մղելով երկրորդ պլան։ Բացահայտումներ չեմ անի, բայց կասեմ, որ Մանեն վերջապես իրեն է դնում առաջին հորիզոնականում։ Իսկ թե ում կընտրի, կտեսնենք վերջին սերիայում, բայց ինձ համար, որպես հեղինակի, պարզ է մի բան՝ Մանեն այս անգամ ընտրում է ինքն իրեն»,- նշել է Անին:


Նոր նախագիծը չի ուշանա. Անին արդեն նոր սցենար է գրում.«Ունենք փշաքաղվելու չափ հետաքրքիր պատմություն։ Թիմը «Երկուսով»-ի ավարտից հետո անմիջապես կմիանա ինձ, եւ կսկսենք ավելի բուռն աշխատել նոր գաղափարի շուրջ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Շանթ» հեռուստաընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին