×


Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Բիբերներին

Ջասթին ու Հայլի Բիբերները վերադարձել են Փարիզ: Կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումից հետո նրանք առաջին անգամ Միացյալ Նահանգներից մեկնել են Եվրոպա, որտեղ նախկինում շատ ժամանակ էին անցկացնում:

Նախ զույգը մի լավ շրջել է քաղաքում ու գնումներ արել, ապա հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ՝ Բրիջիթի հետ: Որքան էլ անհավանական է թվում նրանց մեկ կադրում տեսնել, բայց Ելիսեյան պալատում հանդիպումն իրականություն դարձավ:


Հանդիպման օրը պատահական չէր ընտրված. Ֆրանսիայում հունիսի 21-ը նշվում է որպես երաժշտության օր: Մակրոնն ու Բիբերը քննարկել են երիտասարդությանը վերաբերող հարցեր:

Ֆրանսիական BFMTV-ի տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Բիբերի նախաձեռնությամբ, նախագահն էլ իր հերթին որոշել է չմերժել համարձակ կանադացուն:


Հանդիպման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Բիբերն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել: Ավելի ուշ այդ մասին գրել է նաեւ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը շատ ջերմ է անցել, գրկախառնություններով, իսկ նախագահն անձամբ Բիբերներին ծանոթացրել է Ելիսեյան պալատի հետ:


Նորաձեւության շատ մասնագետներ համարում են, որ նման հանդիպման համար Բիբերները ոչ համապատասխան հագուստ են ընտրել: Ջասթինը թեեւ կոստյում է կրել, սակայն կապույտ խաղակոշիկներով է եղել, Հայլիի զգեստի վրա չափից շատ բացվածքներ են եղել: Փոխարենն արտակարգ տեսք է ունեցել 68-ամյա Բրիջիթը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ Elle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին