×


Նելլին՝ կրտսեր դստեր 5-ամյակի եւ աղջիկների տարբերությունների մասին

Նելլի Պողոսյանի եւ ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանի կրտսեր դուստրը՝ Սառան, հոկտեմբերի 17-ին դարձել է 5 տարեկան։ Ծնողները աղջնակի համար գեղեցիկ խնջույք են կազմակերպել՝ հրավիրելով բարեկամներին ու ընկերներին։ Նելլին տոնական օրվա մանրամասներն ու լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին։

«Սառան շատ է սիրում իր ծննդյան օրը, եւ այս տարի շատ երկար էինք պատրաստվել։ Տոնական օրվա թեման, տորթն ու բոլոր աքսեսուրաները միասին քննարկելով ենք ընտրել։ Մինի մաուսն իր սիրելի հերոսն է, եւ ամեն բան թեմայի մեջ էր, Սառան էլ՝ համապատասխան հագուստով։ Նախապատրաստական բոլոր աշխատանքներով մենք ենք զբաղվել՝ հաշվի առնելով երեխայի ճաշակն ու նախասիրությունները»,- պատմել է նա։

Սառան


Խոսելով 5-ամյա աղջնակի մասին՝ Նելլին նշել է․«Շատ հետաքրքիր երեխա է, լավ գիտի, թե ինչ է ուզում, ինչ է սիրում, սիրելի գույն ու զբաղմունք ունի։ Մեր ավագ դուստրը՝ Անահիտը, 10 տարեկան է, բայց ամեն քայլ անելուց առաջ մեզ հետ է քննարկում, իսկ Սառան լավ գիտի իր ցանկությունները, այնպես որ, ամբողջ տոնախմբությունը կազմակերպված էր այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Պետք է խոստովանեմ՝ նրա բնավորության այդ գիծն ինձ դուր է գալիս»։

Ամուսինները հոբելյարին նաեւ հաճելի անակնկալ են մատուցել․«Խաղալիքներ շատ է սիրում, իր սիրելի տիկնիկն էինք գնել բոլոր աքսեսուարների հետ, շատ հավանեց»։

Թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս, ծնողները չգիտեն.«Չեմ հարցրել, թե ինչ երազանք ունի։ Նախորդ տարին կորուստներով ու դժբախտություններով լի էր, պատերազմից հետո միմիայն խաղաղություն եմ ցանկանում բոլոր երեխաներին, թող այլեւս երբեք չլսեն պատերազմի մասին»,-եզրափակել է Նելլին։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նելլի Պողոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին