×


«Սարդ» խանութների ցանցը 25-ամյակը նշել է ինքնատիպ նորաձեւության շոուով

Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նորաձեւության շոու, որտեղ ցուցադրվող հագուստները պատրաստված են ոչ թե կտորե գործվածքներից, այլ պաստառներից։ Գաղափարի հեղինակը «Սարդ» խանութների ցանցն է, որն իր 25-ամյակի առիթով նախաձեռնել էր շքեղ ու յուրօրինակ ցուցադրություն «ArmMod Fashion» նախագծի հետ՝ ներգրավելով պրոֆեսիոնալ մոդելների եւ 11 հայ դիզայների։ Միջոցառմանը երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին, մոդելներին, ինչպես նաեւ զրուցել նախաձեռնության հեղինակների հետ՝ հետաքրքիր մանրամասներ պարզելով թե՛ խանութ-սրահի գործունեության, թե՛ սպասվող նորությունների ու զեղչային առաջարկների, եւ թե՛ նորաձեւության ցուցադրության մասին։


«Արդեն 25 տարի է՝ «Սարդ» խանութների ցանցը ներկայացնում է եվրոպական արտադրության բարձրակարգ բրենդային ներկալաքային նյութեր, պաստառներ ու ջեռուցման համակարգեր։ Քանի որ մեր ընկերությունը հանդես է գալիս «Նորաձեւությունը պաստառներում թելադրում ենք մենք» կարգախոսով, եւ տարին էլ մեզ համար հոբելյանական է, որոշեցինք, հավատարիմ մնալով մեր կարգախոսին, ինքնատիպ նորաձեւության ցուցադրություն կազմակերպել։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ պաստառներն ու նորաձեւությունը կապ չունեն միմյանց հետ, բայց մենք փորձեցինք երկու ուղղություններ համատեղել, եւ արդյունքը շատ լավ է ստացվել»,- նշեց «Սարդ» խանութների ցանցի պաստառների բրենդ մենեջեր Նոնա Հակոբյանը։


Կազմակերպված ցուցադրությունն իսկապես տպավորիչ էր, մասնակից դիզայներները ստեղծել էին քսանից ավելի յուրօրինակ կերպարներ, որոնք ընդգծում էին տվյալ պաստառի ոճն ու տրամադրությունը։ Հաճախ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ հագուստը պաստառից է պատրաստված։ Առաջին կերպարը ներկայացրեց «Միսս Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը, որը նաեւ բրենդի գովազդային դեմքն է։ Ցուցադրությանը մասնակցում էին նաեւ «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը, «Միսս Երեւան» Անգելինա Տանանյանը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ մոդելներ ու փոքրիկ գեղեցկուհիներ՝ մանկական զգեստների համար։


«ArmMod Fashion» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը, խոսելով իրենց համագործակցության մասին, նկատեց, որ իրենք էլ խենթ ու ինքնատիպ գաղափարների կողմնակից են, եւ հենց դրա շնորհիվ էլ կարողացել են համատեղել իրենց մտքերը.«Հետաքրքիր լուծումներով էին ուզում նշել ընկերության տարեդարձը, եւ շատ ուրախ ենք, որ այդ հարցով որոշեցին հենց մեզ հետ համագործակցել։ Ինքներս էլ մշտապես փորձում ենք նոր ու տարբերվող մտքերով ներկայանալ մեր ցուցադրություններում։ Պաստառների միտքը մեզ շատ գրավեց, հրավիրեցինք 11 դիզայների, որոնք պատրաստեցին լուքերը՝ օգտագործելով խանութների ցանցում ներկայացված բազմազան ու հետաքրքիր պաստառները։ Նման բան առաջին անգամ է արվում Հայաստանում, այնպես որ, վստահ ենք՝ ցուցադրությունն անպայման կհիշվի»։


Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ «Սարդ» խանութների ցանցի 25-ամյա պատմությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումները, նորարար նախաձեռնություններն ու առավելությունները։ Ի դեպ, խոսելով առավելությունների մասին՝ Նոնա Հակոբյանն ասաց, որ իրենք գլխավորապես աչքի են ընկնում նոր թրենդերը Հայաստան բերելով, պաստառների ոլորտում նորաձեւության միտումները մեր երկրում առաջինը ներկայացնելով:


«Մեր խանութներում մշտապես հնարավոր է տարբերվող ու որակյալ տեսականի գտնել։ Ցանկացած նորություն, որ հայտնվում է միջազգային շուկայում, անմիջապես ներկայացվում է նաեւ մեզ մոտ։ Կարեւոր է նաեւ, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր հաճախորդի։ Դրա շնորհիվ էլ ունենք հավատարիմ գնորդներ, բազմաթիվ գործընկերներ, որոնք նույնպես այսօր ներկա են միջոցառմանը»,- ընդգծեց նա։


Երեկոյին ներկա բոլոր հյուրերին սպասվում էր նաեւ համեղ հյուրասիրություն, որտեղ նույնպես աչքի էին ընկնում դիզայներական ու նորաձեւ լուծումները։


Իսկ նրանք, ովքեր ներկա չէին ցուցադրությանը, կարող են ներկայացված բոլոր կերպարներն ու հետաքրքիր դրվագները դիտել BRAVO.am-ի ֆոտոշարքում, ինչպես նաեւ շտապել «Սարդ» խանութների ցանց, որտեղ այս օրերին ընկերության 25-ամյակի առթիվ 25 տոկոս զեղչ է գործում, օրինակ, գերմանական AS Creation ապրանքանիշի պաստառների եւ DUFA ապրանքանիշի ներկալաքային նյութերի ողջ տեսականու համար։


Հետագայում զեղչային առաջարկները կթարմացվեն եւ կգործեն նաեւ այլ ապրանքատեսակների համար։ Նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել ընկերության կայքէջին՝ http://www.sard.net.am/ , ինչպես նաեւ ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/SardArmenia։ Հավելենք, որ «Սարդը» տասը մասնաճյուղ ունի Երեւան եւ Գյումրի քաղաքներում։
Հասցեներն են՝
Կասյան 12, (060) 474 830   
Առինջ Մոլ՝ տաղավար 352, (060)474 822
Տիգրան Մեծ 63, (060) 474 838
Գայի պողոտա 16, (060) 474 817
Վարդանանց 73, (060) 474 814
Սայաթ Նովա 35, (060) 474 806
Եղբայրության 16, (060) 474 836
Կոմիտաս 9, (060) 474 837 Արշակունյաց 210/1, (060) 474 819
ք. Գյումրի, Սայաթ Նովա 9/9ա, (060) 474 839

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին