×


LADANIVA-ն հաղթել է Music Moves Europe Awards 2022-ի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը (մենակատար՝ Ժակլին Բաղդասարյան) երեկ Նիդերլանդներում տեղի ունեցած Music Moves Europe Awards 2022-ի մրցանակակիրների թվում է: Մրցույթում Հայաստանը ներկայացնող խումբը հաղթել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

Ժյուրիի գլխավոր մրցանակը շնորհվել է Բելգիան ներկայացնող Մեսքերեմ Մեեսին: Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են՝ Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), Mezerg (Ֆրանսիա), Blanks (Նիդեռլանդներ) եւ Ալինա Պաշ (Ուկրաինա):

Ժակլին Բաղդասարյանը


Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության՝ փոփ եւ ժամանակակից երաժշտության մրցանակն է: Հաղթողներին ընտրել է փորձագիտական ժյուրին, որի կազմում են Ջեմմա Բրեդլին (BBC Radio 1), Սինդի Կաստիլյոն (Mad Cool Festival), Քեւին Քոուլը (KEXP), Բրայան Ջոնսոնը (Spotify) եւ ժյուրիի պատվավոր անդամ Ալյոնա Ալյոնան (Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր 2021):

«Հրաշալի է, որ հնարավորություն ունենք բացահայտել այդքան տաղանդավոր եվրոպացի արտիստների: Մեզ շատ կարեւոր եւ բարդ առաջադրանք էր վստահված: Իսկապես, բոլոր անվանակարգերի հաղթողները մեզ զարմացրել են հիանալի երաժշտական բազմազանությամբ եւ արտիստիզմով»,- նշել են ժյուրիի անդամները:

Ժակլին Բաղդասարյանը


Music Moves Europe Award-ի հաղթողները ստանում են 10,000-ական եվրո: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է 5,000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5,000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաեւ հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։

Փոփ եւ ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը համաֆինանսավորում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը: Music Moves Europe Awards-ի նախկին հաղթողների թվում են Rosalía, Meduza, Bishop Briggs, Aya Nakamura, girl in red եւ Pale Waves խմբերն ու կատարողները:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին