×


Ցողիկ Մարտիրոսյանի հարսանիքը հայրական տանը

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանն ու Արամ Ղարիբյանն ամուսնացել են: Ցողիկը BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան լուսանկարները եւ հետաքրքիր մանարամասներ պատմել:

«Ամիսներ առաջ մեր տանն էինք, եղբայրս հարցրեց՝ երբ ենք ամուսնանում, Արամն էլ ասաց՝ հունվարի 17-ին: Ես զարմացա, քանի որ նման պայմանավորվածություն չունեինք: Ընկերս պարզաբանեց՝ քանի որ այդ օրը լրանում է մեր ծանոթության մեկ տարին, այդ օրն էլ կամուսնանանք: Այդպես էլ եղավ»,-նշել է դերասանուհին:


Զույգը պսակադրվել է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: «Նոր տարվա օրերին խաղում էի «Ռապունցել» ներկայցման մեջ՝ համանուն դերով, նաեւ Երեւան պարկում էի: Ամուսինս եւս շատ զբաղված էր, բայց կարողացանք կազմակերպել մեր հարսանիքը»,-պատմել է Ցողիկը եւ ավելացրել.«Պսակադրությունից հետո գնացինք իմ հայրական տուն՝ բարեկամների եւ ընկերների հետ նշելու: Բոլորն ասում էին՝ դարի հարսանիքն է, որովհետեւ նման հարսանիք, նման հարս ու փեսա ոչ ոք չէր տեսել: Անդադար պարել ենք, ուրախացել, իսկ երեկոյան ընկերներով առիթը շարունակել ենք նշել փաբերից մեկում»:


Թե ինչու են իրենց տանը կազմակերպել խնջույքը, Ցողիկը ասել է.«Արամի բարեկամները Հայաստանում չեն եւ խնդիրների պատճառով չկարողացան գալ, դրա համար էլ մեր տանը հավաքվեցինք: Ես առհասարակ չեմ սիրում ռեստորաններ. մեր տանն ավանդական հարսանիք արեցինք»:


Դերասանուհու խոսքով՝ շատ դժվար է հայրական տնից գնալը, բավական հուզիչ պահեր են եղել հարսանիքի օրը.«Բայց պետք է մեր ընտանիքը ստեղծենք, նոր հիասքանչ ընտանիք ունենանք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ցողիկ Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին