Բեքհեմների ընտանիքում ամեն ինչ չէ, որ հարթ է, պատճառը նրանց ավագ որդու կինն է՝ Նիկոլա Պելտցը:
Նա հրապարակայնորեն քննարկել է Վիկտորիա Բեքհեմի հետ ունեցած կոնֆլիկտը: Վերջերս հայտնի էր դարձել, որ հարսի ու սկեսրոջ տարաձայնության պատճառը հարսանեկան զգեստն է: Պելտցը Բեքհեմի բրենդի փոխարեն կրել է Valentino, ու այդ օրվանից նրանք այդպես էլ նորմալ չեն շփվել, իսկ Բրուքլինն ավելի է հեռացել իր ընտանիքից:
«Ես պլանավորում էի կրել Վիկտորիայի զգեստն ու իսկապես այնքան հուզված էի դրա համար: Մտածեցի՝ հիանալի է, գեղեցիկ պատմություն կստացվի: Կապվեցինք ու սկսեցինք մտածել, թե ինչ ենք անելու, իսկ հետո մի քանի օր նրանից լուր չկար: Հետո էլ Վիկտորիան զանգահարեց մայրիկիս ու ասաց, որ չեն կարողանա պատվերը կատարել: Դրա համար էլ որոշեցի դիմել Valentino-ին, որին միշտ հավանել եմ: Ամեն ինչ իրականում այդպես է եղել»,- Grazia-ին ասել էր Պելտցը:
Բրուքլինն էլ ներկա է եղել զրույցին ու ավելացրել է, որ կնոջ հետ ամեն ինչ համաձայնեցնում են. «Կինս ինձ համար ամենակարեւորն է ու չեմ ցանկանում նրան տխուր տեսնել»:
Daily Mail-ը հայտնում է, որ այդ զրույցից առաջ էլ Դեւիդ Բեքհեմը կտրուկ է խոսել որդու հետ, սակայն հարցազրույցը նրան իսկապես հանել է հունից: «Մեր ընտանիքում այդպես չեն վարվում, եւ դու այդ մասին գիտես: Ինչ կլինի հետագայում՝ կախված է ձեզնից, բայց դրաման անցյալում է»,- ասել է նախկին ֆուտբոլիստն ու ընդգծել, որ Բրուքլինը մոռացել է իր՝ Բեքհեմ լինելու մասին:
Բեքհեմների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փաստում են, որ Դեւիդն ու Վիկտորիան այդ իրավիճակը համեմատել են թագավորական ընտանիքի բաժանման հետ, երբ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն առանձնացել են: Նրանք կարծում են, որ երկու դեպքում էլ ընտանիքների հետ վիճելու հարցում մեղավոր են «ամերիկացի հարսները»:
Երեկ Վիկտորիա Բեքհեմն առաջին անգամ մասնակցել է Փարիզի նորաձեւության շաբաթվան ու նրան, ինչպես միշտ, աջակցելու է գնացել ամբողջ ընտանիքը: Ներկա են եղել նաեւ Բրուքլինն ու Նիկոլան: Հավանաբար, Դեւիդ Բեքհեմի խոսքերն իրենց ադեցությունն ունեցել են:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: