×


Տաթեւ Հովակիմյանը եւ Արամ Կարախանյանը՝ սիրային հուզիչ հոլովակում

«Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմից յուրահատուկ դիալոգը «Պոեմէ» շարքում գեղեցիկ կարճ տեսահոլովակի են վերածել Տաթեւ Հովակիմյանն ու Արամ Կարախանյանը: Հոլովակի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, նկարահանումներն արվել են Լոռիում:

«Ես քեզ հանդիպում եմ:
Ես քեզ հիշում եմ:
Այս քաղաքը ստեղծված էր սիրո համար... »,- ասում են նրանք ու ստիպում իրենց հետ վերապրել տխրության, սիրո եւ բաժանման ցավը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tatev Hovakimyan (@tatev_hovakimyan)


1959 թվականին էկրաններ բարձրացավ Ալեն Ռենեի «Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում են ֆրանսուհի Էմանուել Ռիվան եւ ճապոնացի Էյձի Օկադան: Այն պատմում է հետպատերազմյան Հիրոսիմայում ֆրանսիացի կինոդերասանուհու եւ ճապոնացի ճարտարապետի կարճ սիրո պատմության մասին, որոնց հիմքում նրանց զրույցներն են: Հիրոսիմայում արդեն պայթել է ատոմային ռումբն ու շուրջն ամեն ինչ փոխել: Հերոսները վերհիշում են անցյալի սերերն ու դեպքերը, փորձում հասկանալ դրանց նշանակությունը, իրենց ու աշխարհին նորովի նայում ու վերարժեւորում կյանքը:

«Կյանքը միշտ չէ, որ լի է ուրախությամբ, բայց իմ հերոսների՝ միասին ապրած 48 ժամերը համարժեք են թվացյալ երջանկության 10 տարիների։ Ամենասարսափելին չգոյությունն է, եւ դատարկ կյանքը տառապանքից էլ վատ է»,- իր հերոսների մասին ասել է ռեժիսորը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին