×


Սելին Դիոնը եզակի հիվանդության պատճառով չեղարկել է 2023-ի եվրոպական շրջագայությունը

Սելին Դիոնը պատմել է, որ իրեն ախտորոշել են եզակի նյարդաբանական հիվանդություն, ինչի պատճառով ստիպված է չեղարկել 2023 թվականի եվրոպական համերգային շրջագայությունը:

Ինստագրամյան տեսաուղերձում 54-ամյա կանադացի երգչուհին խոստովանել է, որ կծկված մկանների համախտանիշ ունի՝ քիչ ուսումնասիրված ու արագ զարգացող հիվանդություն, որի արդյունքում մարմնի տարբեր հատվածներում մկանային սպազմեր են առաջանում: Սովորաբար դրանք ուղեկցվում են ցավերով, սահմանափակվում է շարժունակությունն ու խաթարվում է բնականոն կյանքը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Céline Dion (@celinedion)



«Ցավոք, սպազմերն ազդում են առօրյա կյանքիս վրա բոլոր առումներով: Դրանք առաջանում են, երբ քայլում եմ կամ օգտագործում ձայնալարերս այնպես, ինչպես սովոր եմ: Արդեն տեւական ժամանակ է՝ ուժեղ ցավեր ունեմ, եւ միայն վերջերս են բժիշկները բացահայտել դրանց պատճառը»,- ասել է նա:

Երգչուհին փորձել է չարտասվել եթերում ու բացատրել է, որ այդ ամենի մասին հիմա է ցանկանում պատմել, քանի որ բժիշկները նոր են հասկացել պատճառը. «Բժիշկների հիանալի թիմ ունեմ, որոնք օգնում են ինձ ավելի լավ զգալ, ինչպես նաեւ թանկագին երեխաներս են կողքիս, նրանք ինձ աջակցում են եւ հույս տալիս»:


Սելին Դիոնը հավատում է, որ նորից բեմ կբարձրանա, այդ նպատակով էլ ամեն օր մարզվում է թերապեւտի հետ, որպեսզի վերականգնի ուժերը: Խոստովանել է՝ բավական շատ ջանքեր է գործադրում ու բնավ էլ հեշտ չի իր համար:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին