×


Outlaws-ը՝ լոգիստիկ ընկերությունների առաջատարը, նշել է 5-ամյակը

Հինգ տարվա աշխատանք եւ արդեն առաջատարի դիրքերում Հայաստանում եւ այլ երկրներում․ «Outlaws Incorporation»-ը, որը Միացյալ Նահանգներում զբաղվում է բեռնափոխադրումների լոգիստիկ ապահովմամբ, Երեւանի գրասենյակի եւ միջազգային գործընկերների հետ «Դվին» ռեստորանում նշել է հիմնադրման 5-ամյակը։ Երեք համահիմնադիրներից ներկա էր միայն Գոռ Խաչատրյանը, իսկ ահա Կարեն Հակոբյանը եւ Պետրոս Հակոբյանը գտնվում էին Միացյալ Նահանգներում:



Զրուցել ենք ընկերության ներկայացուցիչների հետ՝ հետաքրքիր մանրամասներ պարզելով նախագծի ստեղծման, զարգացման, վերջին շրջանի դժվարությունների եւ դրանք հաղթահարելու ուղիների մասին։

Outlaws-ի համահիմնադիր Գոռ Խաչատրյանը


«Մաշտոցի 3 հասցեում՝ մի փոքրիկ գրասենյակում, յոթ համալսարանական ընկերներիս օգնությամբ հինգ տարի առաջ հիմնեցի փոքր լոգիստիկ օֆիս՝ համագործակցելով նորաստեղծ «Outlaws Incorporation»-ի հետ։ Այդ ժամանակ 21 տարեկան էի: Կարճ ժամանակում ընկերությունը մեծացավ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ընդլայնվեցին, խորացան, եւ մենք սկսեցինք մասնաճյուղեր բացել տարբեր երկրներում՝ Ալբանիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լիբանանում, Հնդկաստանում, Պակիստանում։ Եթե սկզբում կազմակերպության գլխամասն ԱՄՆ-ում էր, աստիճանաբար Երեւանն էլ ստացավ գլխամասի դերակատարում»,- պատմեց Outlaws-ի համահիմնադիր Գոռ Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ 2019թ․-ին RIGZ-ի ամենամյա մրցանակաբաշխությանը Outlaws-ն արժանացել է «Rising Star» (Ծագող աստղ) մրցանակին: RIGZ-ը նորարարական հարթակ է, որի օժանդակությամբ կատարվում են բեռնափոխադրումների գործարքները: Հարթակն ունի նաեւ կից գործող բանկային համակարգ՝ Crossroads-ը, որն ապահովում է գործարքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:


Արդեն 2021-ին նույն մրցանակաբաշխությանը Outlaws-ը դարձավ առաջատար՝ հաշվի առնելով թե՛ կատարած գործարքների քանակն ու որակը, եւ թե՛ տարվա եկամուտն ու շրջանառությունը: Այս ցուցանիշը ռեկորդային էր RIGZ-ի պատմության մեջ: Իսկ 2022-ին Outlaws-ը RIGZ-ում կրկին ճանաչվեց առաջինը՝ այս անգամ կրկնակի գերազանցելով իր նախորդ տարվա ցուցանիշն ու սահմանելով նոր ռեկորդ:


«Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով համաշխարհային տնտեսությունը վատթարացել է, շատ մեծ կազմակերպություններ են փակվել ու փակվում, բայց մեր կազմակերպությունը համեմատության մեջ կարողանում է լավ արդյունք ապահովել ու ավելի առաջ գնալ: Մենք պատրաստ ենք համագործակցել Երեւանում աշխատող կազմակերպությունների, անհատների հետ, օգնել ներդրումների հարցով, տալ անհրաժեշտ գործիքները, որպեսզի մեր թիմի հետ աշխատեն։ Մեզ հետաքրքիր են նաեւ արտասահմանյան ներդրումները, ըստ այդմ էլ՝ եթե սկզբում 7 հոգով էինք, այս պահին տարբեր երկրներում 1000-ից ավելի աշխատատեղ ենք ապահովում»,- ընդգծեց Խաչատրյանը։


Outlaws-ի հնգամյակի միջոցառմանը ներկա էին ինչպես ընկերության աշխատակիցները, այնպես էլ ԱՄՆ-ի եւ այլ երկրների մասնաճյուղերի գործընկերները, մրցակից կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ, ինչպես Գոռն է նշում, լավ հարաբերություններ ունեն եւ պատրաստ են համագործակցության եզրեր գտնել։


Մինչ միջոցառման սկսվելը զրուցեցինք նաեւ Outlaws-ի աշխատակիցների հետ, որոնք ընդգծեցին՝ իրենց կազմակերպությանը հաջողվում է հաղթահարել դժվարությունները, քանի որ թիմում բոլորը պատրաստակամ են միմյանց օգնել, վստահ են՝ ցանկացած խնդրի լուծում կարող են միասին գտնել․ «Մենք միմյանցից ոգեշնչվում ենք ու աջակցում ցանկացած իրավիճակում։ Այս հինգ տարվա ընթացքում բոլորս մի ընտանիք ենք դարձել»,- նշեց ընկերության աջակցման բաժնի մենեջեր Մարիամ Մխիթարյանը։


Outlaws-ում վստահ են՝ կայունությունը պահպանելու հիմնական գործոնն աշխատանքում նոր գաղափարների ներդրումն է․ «Երբ գործին նույն կերպ ես նայում, այն լճանում ու հնանում է։ Կարեւոր է հետաքրքրությունները փոխել, նոր ոլորտներ ավելացնել։ Շուկան ամեն օր փոփոխվում է, ու զարգացման գլխավոր շարժիչ ուժն այդ փոփոխություններին ադապտացվելն է»,- եզրափակեց Գոռ Խաչատրյանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/ եւ Outlaws-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին