×


«Չես մարսելու իմ օրն այսպես փչացնելը». Մարիամ Ալեքսանյանի 26-ամյակին թալանել են նրա տունը

Հունիսի 8-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նշել է ծննդյան 26-ամյակն ու լուսանկարներով կիսվել Ինստագրամում:

«Ասում են՝ ծնունդս է: Շնորհավոր լինի»,- գրել է նա:

Իսկ ահա սթորիով այսօր հայտնել է, որ հենց երեկ թալանել են իրենց տունը:

«Այ տականք ու ոչնչություն, դու չես մարսելու իմ ամենաուրախ օրն այսպես փչացնելը: Գիտեմ, որ գրածս տեսնելու ես, այստեղից էլ իմացել ես, որ մենք տանը չենք լինելու: Մեր տուն մտնելդ, գողացածդ, քո արած վատությունը կանգնելու է կոկորդիդ, չես մարսելու: Վերադարձրու՝ խուսափելով հետագա խնդիրներից: Մեր տան գողությունը քո ամբողջ կյանքի մղձավանջն է լինելու», - գրել է դերասանուհին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին