Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը դարձել է 29 տարեկան ու այդ առիթով, ինչպես ինքն է ասում, հրապարակել է իր կյանքի այս շրջանի որոշ արդյունքներ:
«29-ը պաշտոնապես ստանձնեց պաշտոնը: Վերջին անգամ է, որ իմ կյանքում տարիքս սկսվում է 2-ով։ Սա արդեն այն տարիքն է, երբ մոմերն ավելի արագ են շատանում, քան ցանկությունները, ժամանակն ավելի արագ է ընթանում: Բայց այսօր, ավելի շատ, քան երբեւէ, երջանիկ եմ ու ավելի շատ երջանկանում եմ նրանից, ինչ դեռ չի եղել։ Ամենագեղեցիկն առջեւում է»,- խոստովանել է նա:
Ալեքսանյանը կատակով ավելացրել է, որ այս արդյունքները բողոքարկման ենթակա չեն. «28-ն արդեն հանձնել է իր դիրքերը»:
Նշենք, որ դերասանուհին մայիսի վերջին Միացյալ Նահանգներում էր՝ «Բլոկադա»-ի թատերախմբի կազմում։ Նրանք ներկայացումը խաղացել են ամերիկաբնակ հայ հանդիսատեսի համար:
Լուսանկարները՝ Աբրահամ Թորոսյանի


×
131






