×


«Թվում էր՝ գիշերը չեմ լուսացնելու». Լյուսի Հայրապետյանը Բալիում կոտրել է քիթը

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանն օվկիանոսում սերֆինգով զբաղվելիս կոտրել է քիթը: Բալիում տեղի ունեցած վտանգավոր միջադեպի կադրերով նա կիսվել է սոցիալական ցանցերի իր էջերում:  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Hayrapetyan (@lustniak)

«Բառիս բուն իմաստով անուժ եմ այս հրապարակումն անում: Թվում էր՝ գիշերը չեմ լուսացնելու: Քիթս կոտրելը միստիկ է: Արդեն որերորդ անգամն էր՝ քթիս մի բան էր լինում, ու ամփոփումը վերջին դեպքը եղավ: Շատ փոքրիկ ալիքի վրա սայթաքեցի ու ընկա: Չգիտես՝ ինչպես ուժեղ քամի սկսվեց, որը, ինչպես միշտ, սերֆինգի տախտակը ալիքների հետ ափ տանելու փոխարեն հետ ուղարկեց: Միայն հիշում եմ պահը, երբ վերեւից իմ իսկ բորդը, որն ամենածանրն էր, հարվածեց դեմքիս: Հարվածն անբացատրելի ուժեղ էր. 10-15 մետր հեռավորության վրա գտնվողները լսել են ոսկորիս խրթոցը»,- պատմել է նա:

Հայրապետյանը պատմել է, որ շուրջն ամենուրեք արյուն էր, գիտակցությունը կորցրել է, եւ նրան արագ փորձել են ապահով վայր դուրս բերել ու հիվանդանոց տեղափոխել: Բալիում հետազոտություն անցնելուց հետո վերադարձել է Երեւան ու վիրահատել քիթը: Հիմա հետվիրահատական փուլն է, եւ նա հույս ունի հնարավորինս արագ վերականգնվել:

Կարդալ ավելին

Quality Sign BW