×


DJ Vakcina-ն ներկայացրել է nanOman-ին

Նարեկ Դոդորյանն ակումբասեր հանրությանը կփորձի հայտնի դառնալ ու դիջեյի պատվավոր տեղը գրավել որպես DJ nanOman:): “Կամի” ակումբի երեկվա հյուրերը պարել եւ ուրախ երեկո են անցկացրել հենց իր հնչեցրած երաժշտության ներքո, համտեսել են նաեւ հատուկ առիթի համար նախատեսված տորթը: 

DJ Vakcina-ն եւ DJ nanOman-ը


Մինչ nanOman-ն իր դեբյուտային ելույթն էր ունենում, BRAVO.am-ը զրուցել է դիջեյի պրոդյուսերի՝ DJ Vakcina-ի հետ. “Նարեկին ներկայացնում է “The Laboratory” ընկերությունը: Իր հետ աշխատել եմ մոտ երեք ամիս: Ահավոր էնտուզիազմով երիտասարդ է, որը ցանկանում էր մտնել այս ոլորտ, բայց քանի որ հայաստանյան շուկան բավական փոքր է, ես իրեն խորհուրդ էի տալիս նման քայլ չանել”:

Արուսիկն իր բարի խորհուրդը մեկնաբանեց հետեւյալ կերպ:). “Հայաստանն այդքան էլ ակումբային երկիր չէ, կոմերցիոն առումով այստեղ դիջեյ լինելը նպատակահարմար չէ, որովհետեւ այս գործով պրոֆեսիոնալ զբաղվելն իրենից ծախս է ներկայացնում, լավ տեխնիկա է պետք ձեռք բերել եւ այլն: Բայց Նարեկը որոշեց, որ մենք պետք է ամբողջ աշխարհը գրավենք, ինչը ես շատ նպատակահարմար գտա:)”:

"The Laboratory" ընկերության կազմակերպած փարթիին


“Մեր ներկայացրած երաժշտությունը փիլիսոփայություն ունի: Երաժշտությունը կարելի է դասել այն երեւույթների շարքին, որոնք անմիջապես ազդում են մարդու գիտակցության, հոգեկանի, զգայարանների վրա, եւ դրանով կարելի է որոշակի հաղորդագրություն փոխանցել: Մեր “մեսիջը”, իհարկե, պոզիտիվ ու առողջ ապրելակերպն է: nanOman-ն էլ, ի դեպ, չի ծխում, չի խմում եւ կմասնակցի մեր ակցիաներին”,-ասել է DJ Vakcina-ն:

Նա նաեւ բացատրել է՝ ինչով է պայմանավորված նորահայտ դիջեյի անվան ընտրությունը. “Նանոտեխնոլոգիաները շատ ոլորտներում են օգտագործում: Մեր դեպքում, իհարկե, ավելի շատ երեւակայական է, ոչ մի նանոտեխնոլոգիաներով էլ չենք զբաղվում:): Նարեկը պոզիտիվ երաժշտություն է հնչեցնում (tech house, funky, deep), ծանր ոչ մի բան չկա”: nanOman-ի թիրախը արտասահմանյան շուկան է:
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW